f

Անկախ

Իսլամաբադի ոստիկանությունում ստեղծվել է հատուկ ջոկատ ընդդիմության առաջնորդներին ձերբակալելու համար. Ary News


Իսլամաբադի ոստիկանությունը ստեղծել է հատուկ ստորաբաժանում ընդդիմադիր «Թեհրիկ-ի-Ինսաֆ» կուսակցության ղեկավարներին ձերբակալելու համար, նշվել է Ary News հեռուստաալիքի հաղորդագրությունում։

Աղբյուրների տվյալներով՝ ստորաբաժանումն ընդգրկելու է հատուկ նշանակության ջոկատների մարտիկների, սակայն այլ մանրամասներ նշված չեն։

Իմրան Խանը ժամանակավորապես, գրավի դիմաց ազատ է արձակվել, բայց նրան ներկայացվել են կոռուպցիայի մեղադրանքներ։

Նախօրեին ձերբակալվել է Պակիստանի ընդդիմության, «Թեհրիկ-ի-Ինսաֆի» առաջնորդներից մեկը՝ սահմանամերձ շրջանների գծով նախկին պետական նախարար եւ թմրանյութերի վերահսկողության նախկին նախարար Շեհրիյար Խան-Աֆրիդին՝ կարգազանցության հիման վրա։  Փենջաբ նահանգում ձերբակալվել է ընդդիմադիր կուսակցության եւս մեկ առաջնորդ՝ Ֆայազ-ուլ-Հասան-Չոհանը։

Միեւնույն ժամանակ, ինչպես տեղեկացրել է Պակիստանի ռադիոն, երկրի պաշտպանության նախարար Հավաջա Մուհամադ Ասիֆը հայտարարել է, որ կառավարությունը «Թեհրիկ-ի-Ինսաֆ» կուսակցությունն արգելելու ծրագրեր չունի, բայց անկարգությունների ժամանակ օրինախախտումներ իրականացրածների դեմ միջոցներ կկիրառվեն։

Ավելի վաղ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը կոչ էր արել պատասխանատվության ենթարկել ցույցերի եւ անկարգությունների, որոնք տեղի են ունեցել մայիսի 9-ին նախկին վարչապետ Իմրան Խանի կալանավորումից հետո, «կազմակերպիչներին եւ ղեկավարներին»։ Տեղի էին ունեցել հարձակումներ ռազմական եւ մասնավոր օբյեկտների դեմ։

Պակիստան Իսլամաբադ հատուկ ջոկատ ընդդիմություն Աշխարհում

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին