Երեւանում հասարակական տրանսպորտի համալիր բարելավման ծրագրի շրջանակում նախատեսված միասնական տոմսային համակարգի ներդրման գործընթացը սկսվել է պիլոտային ներդրումով՝ համար 1 երթուղում:
Երևանի քաղաքապետարանից NEWS.am-ին հայտնում են, որ փորձարկման նպատակով գործարկվել է մեկանգամյա օգտագործման QR code տոմսային տեսակը:
Համակարգից օգտվելու համար տոմսեր կարելի է ձեռք բերել N 1 երթուղու երկայնքով տեղակայված կանգառների հարակից տարածքներում առկա «ԹելՍել» վճարային տերմինալներից և Telcell բջջային հավելվածի միջոցով:
Հարցերի դեպքում քաղաքապետարանից խորհուրդ են տալիս զանգահարել ավտոբուսներում տեղադրված վալիդատորի էկրանին նշված հեռախոսահամարով: