f

Անկախ

Կամավոր ատեստավորումից ոչ բավարար արդյունք ցուցաբերած ուսուցիչների համար կանցկացվի վերապատրաստում. ատեստավորումը կրկին չհաղթահարած ուսուցիչները կզրկվեն աշխատանքից․ ԿԳՄՍ փոխնախարար


Կամավոր ատեստավորումից 0-59 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչների համար կանցկացվի վերապատրաստում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հրավիրված ասուլիսում հայտնեց ԿԳՄՍ փոխնախարար Արաքսյա Սվաջյանը:

«Այս տարի մենք ունեցել ենք ուսուցիչներ, որոնք մասնակցել են կամավոր ատեստավորման գործընթացին, սակայն բավարար արդյունքներ չեն գրանցել, և գործող իրավակարգավորումների համաձայն, իրենք մեկ տարի հետո պետք է մասնակցեն պարտադիր ատեստավորման գործընթացին։ Մենք` որպես լիազոր մարմին, հասկանում ենք, որ այս ուսուցիչներին պետք է աջակցել, որպեսզի այս տարի ավելի պատրաստված լինեն ատեստավորմանը»,–ասաց նա։

Փոխնախարարը նշեց, որ Հայաստանի հինգ բուհեր ներկայացրել էին կամավոր ատեստավորման նախապատրաստական գործընթացների վերապատրաստման մոդուլներ և ծրագրեր, որոնք արդեն երաշխավորվել են նախարարի հրամանով:

«Բոլոր այն ուսուցիչները, որոնք նախորդ տարի մասնակցել են կամավոր ատեստավորմանը և բավարար արդյունքներ չեն գրանցել, այդ 5 բուհերից ցանկացածը կարող են ընտրել, գրանցվել վերապատրաստման դասընթացի և հաջորդ փուլում մասնակցել կամավոր ատեստավորման գործընթացին»,–ասաց նա։

Այն հարցին, որ եթե ուսուցիչները կրկին չհաղթահարեն կամավոր ատեստավորումը, ինչ է սպասվում, փոխնախարարը պատասխանեց, որ նրանք հավանաբար կզրկվեն իրենց աշխատանքից:

«Ենթադրվում է, որ այդ ուսուցիչները չպետք է շարունակեն իրենց գործունեությունը, որովհետև ուսուցիչը, որը երկու անգամ, առավել ևս վերապատրաստում անցնելուց հետո, իր առարկայի դասավանդման գիտելիքների նվազագույն շեմը չի հաղթահարում, կասկածի տակ է դնում իր մասնագիտական գիտելիքները, և հարց է առաջանում, թե նա ինչ գիտելիքներ է փոխանցում իր դասարանում սովորող աշակերտներին»,–ասաց փոխնախարարը։

Նա հիշեցրեց, որ վերապատրաստման գործընթացին մասնակցելու համար դիմում-հայտերն ընդունվում են մայիսի 17-ից մինչև մայիսի 26-ը։

ՀՀ ԿԳՄՍ կամավոր ատեստավորում Հայաստան

Իրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Ուկրաինան հայտնել է ռազմադաշտում F-16 կործանիչների կիրառման մոտավոր ժամկետի մասին
Ադրբեջանում մեկնարկել են ռազմական հավաքները
Իսրայել այցելած ԱՄՆ պետքարտուղարը Գազայի խաղաղ բնակիչների տառապանքների համար մեղադրել է ՀԱՄԱՍ-ին
Ծայրահեղականները հրկիզել են Եվրոպայի խոշորագույն զենք արտադրողի ղեկավարի ամառանոցը
ԱՄՆ-ն Ադրբեջանի ո՞ր ընկերությունն է ընդգրկել հակառուսական պատժամիջոցների նոր ցանկում
ԱՄՆ-ը մտադիր է արգելել Ռուսաստանից ուրանի ներմուծումը
Գերմանիայում առաջարկել են պարտադիր զինծառայություն մտցնել տղամարդկանց եւ կանանց համար
ԱՄՆ պաշտպանության նախարարը ԱՄՆ-ի գործընկերներին հորդորել է Patriot ՀՕՊ համակարգեր փոխանցել Ուկրաինային
Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան․ Մետաքսե Հակոբյան
Բանակցություններն ընթանում են այն փաստաթղթի հիման վրա, որ պատրաստել է Ադրբեջանը.Ալիև
Բեկել իշխանությունների սանձազերծած սահմանազատման և սահմանագծման սպառնալի գործընթացը կամ Ոչ հռետորական հարցադրումներ գործող իշխանությանը
Չեմ ուզում տեսնել Հայաստանը էլ ավելի ստորացված. 44-օրյա պատերազմի մասնակիցը նստացույց է սկսել կառավարության մոտ
Մի քանի կարևոր նկատառում Տավուշից սկսված սահմազատման գործընթացի մասին
Կան դիրքեր, որոնք հանձնվել են թուրքերին, Կոթի գյուղում արդեն իրենք են նստած․ Եղիշե Մախսուդյան
Լևոն Քոչարյանի օգնականին մեղադրանք է ներկայացվել
Համացանցում հայտնվել է տեսագրություն, որտեղ տավուշցի տղամարդիկ պատմում են օրեր առաջ Կիրանցում բախման մասին
Հրդեհ Ջրառատ գյուղում. Այրվել է 230 հակ անասնակեր, մոտ 5 խմ փայտ, երկու խորդանոց. Տանտերը այրվածքներով հոսպիտալացվել է
Հայ Եկեղեցին այս քաոսի մեջ միակ կանգուն հեղինակությունն է, թեև թիրախավորված, բայց` համոզիչ և կանգուն․ Լիլիթ Գալստյան
«Տղաներն իրենց կյանքը նրա համար չեն նվիրել, որ մենք ծնկաչոք, սողալով ապրենք»․ Կիրանցում են զոհած զինվորների մայրերը
Սյունիքում 14-ամյա տղան պայթյունից վնասվածքներ է ստացել
Հետո էլ կասի Արագածի վրա մի՛ նայեք, Տավուշ մի՛ գնացեք. Գառնիկ Դանիելյան
Ադրբեջանն այս պահին չի կարող պատերազմ սկսել. Վազգեն Մանուկյան
«Սա վերջը չի». Հայկ Մարությանը միաձայն ընտրվեց «Նոր ուժ» կուսակցության նախագահ
Ավելին
Ավելին