f

Անկախ

Անտառապահի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հետևանքով պետությանը պատճառվել է 3,228,000 դրամի վնաս


ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացված քրեական վարույթով ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել է, որ Գ. Ղ.-ն, զբաղեցնելով «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Վանաձորի անտառտնտեսություն» մասնաճյուղի Վահագնիի անտառպետության անտառապահի պաշտոնը, դիտավորությամբ չի կատարել իր պաշտոնից բխող լիազորությունները, որի հետևանքով պետությանը հասցվել է 3,228,000 ՀՀ դրամի գույքային վնաս:

Անկախը տեղեկանում է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։

Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ Գ. Ղ.-ն, Լոռու մարզի մի խումբ բնակիչների հետ ունեցած բարիդրացիական հարաբերությունները չխզելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, վերջիններիս թույլատրել է 2021 թվականի ընթացքում պարբերաբար անարգել մուտք գործել Վահագնիի անտառպետության պահաբաժիններից մեկի տարածք և առանց թույլտվության կատարել ապօրինի ծառահատումներ: Դրանից հետո հիշյալ անձինք փայտանյութը բեռնել են իրենց կողմից շահագործվող ավտոմեքենաներն ու ապօրինի դուրս բերել անտառից՝ օգտագործելով ըստ հայեցողության:

Այնուհետև Գ. Ղ.-ն կազմել է անտառախախտման 2 արձանագրություն, համաձայն որի՝ իբրև անհայտ անձի կողմից Վահագնիի անտառպետության իր կողմից սպասարկվող պահաբաժնում կատարվել է ընդհանուր 16 հատ կաղնու ապօրինի հատում: Անտառախախտման հիշյալ արձանագրությունների հիման վրա ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների կողմից կատարվել է վնասի հաշվարկ, որի ընթացքում 16 կաղնիներից բացի հայտնաբերվել է ապօրինի հատված ևս 4 ծառ: Ըստ հաշվարկների՝ ծառերի ապօրինի հատման հետևանքով պատճառված վնասի ընդհանուր չափը կազմել է 3,228,000 ՀՀ դրամ:

Վերը նշված հանցանքի համար Գ. Ղ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 1-ին մասով: Նախաքննության ընթացքում Գ. Ղ.-ն իրեն մեղավոր է ճանաչել, տվել խոստովանական ցուցմունքներ:

Նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Հակակոռուպցիոն կոմիտե ապօրինի ծառահատում Հայաստան

Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․ ՀանունՀայրենիքի դեպի Երևան
‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ավելին
Ավելին