f

Անկախ

Նարեկ Մանասյան․ «Մեդալը կարևոր էր, քանի որ առաջինն էր ԱԱ-ի մեծահասակների պայքարում»


Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում կայացած աշխարհի առաջնությունում հայ մարզիկները 2 բորնզե մեդալ նվաճեցին։  92 կգ քաշային կարգում բրոնզե մեդալակիր դարձավ Նարեկ Մանասյանը։  
Անկախի հետ զրույցում հայ մարզիկը կիսվում է տպավորություններով, խոսում նախապատրաստական շրջանի և առաջնության ընթացքի մասին։ 


-Շնորհավորում ենք ԱԱ-ում բրոնզե մեդալ նավճելու կապակցությամբ։ Ինչպե՞ս էիք նախապատրաստվել։
-Շնորհակալ եմ։ Մարզումներով հագեցած նախապատրաստական շրջան ենք անցել՝ մի քանի ուսումնամարզական հավաք անցկացնելով՝ շեշտը դնելով տեխնիկական, տակտիկական, ֆիզիկական պատրաստականությունների վրա։ Հավաքներից 2-ը անցկացրել ենք Ծաղկաձորում, 3-ը Ղազախստանում՝ 4 երկրի հավաքականների հետ, ինչը շատ արդյունավետ էր։
Բավական լավ մարզավիճակում, հաղթական տրամադրվածությամբ, սպասումներով  մեկնեցինք Ուզբեկստան։ Վստահ էի ուժերիս, գիտեի, որ կարող եմ պայքարել մեդալի համար։


-Առաջնությասն ընթաքի, Ձեր ելույթների ու մրցակիցների մասին ի՞նչ կասեք։
-Աշխարհի առաջնությունում չկան թույլ մրցակիցներ, բոլորն են պայքարի մեջ են մտնում մեդալի համար։ Առաջին մրցակիցս Կոնգոյից Վիլյամ Մբանգին էր, որի հետ մենամարտն ավարտվեց ժամանակից շուտ։  2-րդ մրցակիցս իրանցի Պուրիա Ամիրին էր, որին հաղթեցի 5։0 հաշվով՝ մտնելով քառորդ եզրափակիչ փուլ։ Հաջորդ մրցակիցս իսպանացի Էմանուել Ռեյեսն էր։ Մենամարտն անչափ կարևոր էր ինձ համար, քանի որ ռևանշ էր։  4։0 հաշվով կամային հաղթանակ տոնեցի՝ ապահովելով բրոնզե մեդալ։ Կիսաեզրափակչում ինչ-ինչ պատճառներով Եվրոպայի չեմպիոն Իտալիայի ներկայացուցիչ Ազիզ Աբես Մուհիդինի հետ պայքարը չստացվեց: Ամեն բան անելու եմ առաջիկայում ավելի լավ արդյունքներ գրանցելու համար։


-Ի՞նչ տվեց Ձեզ այս մեդալը։
-Այս մեդալն ինձ համար անչափ կարևոր է, քանի որ առաջինն էր մեծահասակների պայքարում, պայքարելու եմ նոր հաղթանակների ու առաջ գնալու համար։


-Առաջիկա ծրագրերից կխոսե՞ք։
-Վերսկսել եմ մարզումներս, առաջիկայում 2 ուսումնամարզական հավաք ենք անցկացնելու Ծաղկաձորում և Օլիմպավանում, ամենայն լրջությամբ նախապատրաստվելու ենք Եվրոպական խաղերին, որը նաև վարկանիշային է օլիմպիական խաղերի համար։ Ցանկանում եմ անպայման շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, որոնք կողքիս են, աջակցում են, ոգևորում, լուսաբանում և ուրախանում իմ ձեռքբերումներով։

բռնցքամարտ Սպորտ Հայաստան աշխարհի առաջնություն բրոնզե մեդալ Նարեկ Մանասյան խմբագրի ընտրանի հարցազրույց

Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Թվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրական խնդիրները մնում են ստվերում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
Բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև Կիրանցում հավաքին մասնակցող երեխաներ. ՄԻՊ-ը սա մտահոգիչ է անվանել
Պաղեստինի նախագահը և մի շարք միջազգային պաշտոնյաներ բանակցություններ կվարեն Էր Ռիադում
Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today
Լարված իրավիճակ. Հայաքվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը՝ Դեբետ գյուղի հատվածում (տեսանյու)
Կասկածներ կան՝ մգեցված ապակիներով մեքենայում եղել են Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը․ Բագրատ Սրբազան
WSJ. Ամերիկյան հետախուզությունը կարծում է, որ Պուտինը, հավանական է, առնչություն չունի Նավալնիի մահվանը
Կիրանցիները 9-րդ օրն է՝ շարունակում են բողոքի ակցիան (ուղիղ)
Հայաստանի դեսպան. Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից
Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Ոսկանյան
Ավելին
Ավելին