f

Անկախ

«Հայաստանի իշխանությունը նարկոմաֆիայի է վերածվել. կասկած ունենք, որ սա միակ դեպքը չէ». Անդրանիկ Թեւանյան


Հայաստանի ազգային անվտանգության սպառնալիքները գալիս են եւ Արցախի ու Հայաստանի շուրջ պրոցեսներից, եւ նարկոտիկների շրջանառության աճից: Այս մասին այսօր՝ մայիսի 18-ին, ԱԱԾ-ի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խպմբակցության պատգամավոր Անդրանիկ Թեւանյանը:

Նա մի շարք փաստեր նշեց. «Փաստ հմար 1, 4 տոննայի չափ կոկաինի շրջանառություն կա ՀՀ-ում, որը ավելի քան մեկ մլրդ դոլարի գումար է: Սա չի կարող իշխանությունների հետ կապ չունենալ: Ըստ էության, ՀՀ իշխանությունը նարկոմաֆիայի է վերածվել եւ այդ ամենի հետ կապված մենք ողջամիտ կասկածներ ունենք: Ես չեմ կարծում, որ  ՀՀ-ում կա մեկը, ով կարող էր մեկ մլրդ դոլարի շրջանառություն ապահովել եւ  դա լիներ իշխանություններից դուրս: Իշխանությունների հետ կապ չունեցողը չէր կարող նման ռիսկային քայլի գնալ: Ընդ որում, մենք չգիտենք՝ սա միակ դեպքն է, թե էլի դեպքեր են եղել:

Այստեղ հարց կարող է առաջանալ՝ որտեղի՞ց Նիկոլ Փաշինյանին եւ իր շրջապատին մեկ մլրդ դոլարից ավելի գումար:

Մենք ողջամիտ կասկած ունենք, որ սա միակ դեպքը չէ եւ պարզաբանում ենք պահանջում»,-ասաց նա:

Թեւանյանը հիշեցրեց, որ քաղաքաշինության կոմիտեի նախկին ղեկավար Վահագն Վերմիջյանը ժմանակ առաջ հայտարարեց, որ ցեմենտի անվան տակ կոկաին է ներմուծվում, եւ դրանից հետո նա հայտնվեց անազատության մեջ. այսինքն սա առաջին դեպքը չէ:

«Հայտարարում էին, որ կոռուպցիա չկ, բայց հիմա փաստորեն մաքսային մարմիններից տեղեկացանք, որ մաքսանենգ ճանապարհով մեկ տոննայի չափ բանանի անվան տակ ներկրվել է թմրանյութ: Սա նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե համակարգային կոռուպցիան վերացել է, սուտ է:

Հաջորդը, սա ուղղված է մեր երիտասարդության դեմ, որին ուզում են թմրեցնել: Շատերը զոհվեցին պատերազմի ընթացքում, հիմա էլ սպիտակ փոշիով մահ են բերում:

Հաջորդը, կան ողջամիտ կասկածներ, որ այստեղ ունենք արտաքին ձեռքի ազդեցություն: Կարող ենք կռահել, թե որ երկրներն են շահագրգռված, որ Հայաստան մտնի մոտ 4 տոննա  կոկաին: Այստեղից էլ բխում են մյուս հարցազդրումները. Որտեղի՞ց այն անհայտ ծագման գումարները, որ տնտեսության մեջ կան, հիմնկանում շինարարության ոլորտ են մտնում: Իսկ մենք նարկոմաֆիայի պատմությունից գիտենք, որ իրենց գումարները հիմնականում լվացվելու, մաքրվելու համար հիմնականում մտնում են շինարարության մեջ:  Այստեղից էլ պատասխանը, թե ինչու է դոլարը այսքան էժանանում Հայաստանում: Այստեղ ես նույնպես տեսնում եմ իշխանության ձեռքը»,-ընդգծեց Անդրանիկ Թեւանյանը:

Հայաստան իշխանություններ թմրանյութեր Անդրանիկ Թևանյան

Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 97 դեպք. Գրանցվել է 12 ավտովթար, վիրավորվել է 17 մարդ
«Պարո՛ն Մինասյան, Դուք զրկվում եք ձայնի իրավունքից այսօր, մի՛ շարունակեք», «Տո դու մի՛ շարունակի»․ վեճ՝ ԱԺ-ում (տեսանյութ)
Հայաստանում ԶԼՄ-ները շարունակում են բևեռացված մնալ, պետական ​​լրատվամիջոցները ձեռնպահ են մնում կառավարության քննադատումից, լրագրողները ենթարկվում են բռնnւթյան. «Լրագրողներ առանց սահմանների»
Տավուշում մարդուն ասում են՝ 2021 թվականին դու բարձրագույն արժեք էիր, որովհետև մեզ պետք էր քո քվեն. Էլինար Վարդանյան
Վայոց ձորի մարզում «ՈՒԱԶ» բեռնատարը, մի քանի պտույտ գլորվելով, հայտնվել է ձորում. կա վիրավոր
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Հրազդանում, Գեղարքունիքի, Արագածոտնի մի շարք բնակավայրերում
Միջպետական ճանապարհ փակելը հարց լուծելու ձև չէ. իրավապահներն ինչ արել են, ճիշտ են արել. Հակոբ Արշակյան
Հայտնաբերվել է թմրամիջոցների շրջանառության մեղադրանքով շուրջ 10 ամիս հետախուզվող տղամարդը
Տղային կալանավորել են ժողովրդի մեջ մխրճվող ԵԿՄ մեքենային բռունցքով մեկ անգամ հարվածելու համար. աբսուրդ է. Մինասյան
Մեր համալսարաններում ուսուցումը դարձել է տասներորդական բան, քանի որ ոչ մի դասախոս ուսումնական պրոցեսի համար չի խրախուսվում․ Սերոբ Խաչատրյան
Ոստիկանները թույլ չեն տալիս Բագրատ Սրբազանին մտնել Կիրանց
545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ խախտումը կազմել է 169․3 մլն դրամ. ՊԵԿ
Առաջարկում եմ՝ Տավուշի մարզկենտրոնը Իջեւանից տեղափոխել Կիրանց. Գեղամ Նազարյան
«Վերջին դաս» միջոցառումը կազմակերպելիս բացառել դրամահավաքը. ԿԳՄՍ նախարարություն
Երևանի Կենտրոն վարչական շրջանը նոր ղեկավար ունի
«Ավան» առողջության կենտրոնը քաղաքացիներին սպասարկում է ամբողջությամբ նորոգված պայմաններում (վիդեո)
Երևանի Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել ընթացքի մեջ գտնվող «Mercedes»-ում. կան վիրավորներ
Կիրանցի դեպքերի հետ կապված մենք ոչ մի հաղորդում չենք ստացել. պատգամավորի հայտարարությունը հիմք չէ. դատախազ
Կոռուպցիոն հանցանքների ցանկը վերանայելու շուրջ քննարկում է անցկացվել հասարակական սեկտորի հետ
Խուլիգանություն եւ սպանություն Երեւանում. հնդիկ երիտասարդի սպանության գործով կալանավորվել են նրա 2 հայրենակիցները
Երևանի Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել ընթացքի մեջ գտնվող «Mercedes»-ում. կան վիրավորներ
Գտե՞լ եք էդ տղային ստորացնողին, իհարկե չեք գտել, սա սև խարան է այս իշխանության վրա. Արթուր Խաչատրյան
Կիրանցում ոստիկանները շրջում են, և անգամ փողոցով քայլողին հարցնում՝ ուր է գնում. գյուղապետ
Ավելին
Ավելին