Անհրաժեշտ է միանգամից մատնանշել ագրեսորին ու հարձակվողին։ Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ֆրանսիացի պատգամավոր Անն-Լորան Պետելը` հրապարակելով երեկ ադրբեջանական կողմից Սոթքի ուղղությամբ գնդակոծված շտապօգնության մեքենայի լուսանկարները։
«Այսօր Ադրբեջանը խախտել է միջազգային իրավունքը՝ գնդակոծելով հիվանդանոց ուղեւորվող շտապօգնության մեքենան։ Այսօր Ադրբեջանն իրեն պահում է որպես վտարյալ պետություն։ Անհրաժեշտ է անհապաղ ճանաչել ագրեսորին եւ հարձակվողին»,- գրել է նա։