Գայանե Մարտիրոսյանի կալանքի գործով նիստը հետաձգվել է մինչև ժամը 1-ը։
Քննիչը ներկայացրել է կալանքի միջնորդություն, դատարանը այն քննելու է ձերբակալման բողոքի հետ միասին: Այս մասին լրագրողներին հայտնել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։
Նշենք, որ դատարանի բակում մեծ թվով քաղաքացիներ կան, նաեւ ոստիկանական ուժեր են կենտրոնացվել: Այստեղ են նաեւ ընդդիմադիր պատգամավորները: