Ուզում եմ շնորհակալություն հայտնել Ադրբեջանի ղեկավարությանն Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը մշտական աջակցության համար։ Այդ մասին Ադրբեջանի խորհրդարանի արտահերթ նիստում հայտարարել է Ուկրաինայի Գերագույն Ռադայի փոխնախագահ Օլենա Կոնդրատյուկը։
Նա վստահեցրել է, որ Ուկրաինան անվերապահորեն կաջակցի Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը դրա միջազգայնորեն ճանաչված սահմաններում։
«Հատուկ շնորհակալություն էթնիկ ադրբեջանցիներին, ովքեր Ուկրաինայի զինված ուժերի շարքերում պայքարեցին մեր ազատության համար և իրենց կյանքը տվեցին։ Մենք երբեք չենք մոռանա նրանց ներդրումը ռուսական ագրեսիայի դեմ մեր համատեղ հաղթանակում»,- նշել է խորհրդարանականը։