f

Անկախ

Ինչու պետք է Աշոտ Փաշինյանն անպաշտպան վիճակում լիներ, որ նման իրավիճակում հայտնվեր. Գեղամ Նազարյան


Այսօր ժամը 13-ին քննվելու է զոհված տղերքից մեկի մորը՝ Գայանե Մարտիրոսյանի կալանավորման միջնորդությունը. ես շատ հանգամանքներ հաշվի առնելով բոլոր կողմերին, այդ թվում մեղադրող կողմին, կոչ եմ անում զերծ մնալ կալանավորումից: Այս մասին, այսօր՝ մայիսի 19-ին, ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, 44-օրյա պատերազմում զոհված Արգամ Նազարյանի հայր Գեղամ Նազարյանը:

«Հերթական անգամ բոլոր քաղաքական ուժերին կոչ եմ անում հերոս տղերքի ծնողներին չուղղորդել այլեւայլ նպատակներով, նրանց կողքին կանգնել ոչ միայն այն ժամանակ, երբ միջադեպեր են լինում, այլ միշտ, որ իրավիճակը չհասցվի  այս կետին: Որ  հուզական վիճակում գտնվող ծնողներին չհասցնեն այն վիճակին, որ նման տհճ եւ անցանկալի միջադեպեր  լինեն:

Ես գիտեմ, որ իմ խոսքը օգտագործելու են այլեւայլ նպատակներով, բայց ես կրկնում եմ՝ անբարոյականություն է օգտվել զոհված հերոս տղերքի ծնողների հուզական վիճակից: նույն կինը, որ այսօր հայտնվել է այդ վիճակում, միայնակ պահել, չարչարվել, մեծացրել է իր որդուն եւ բնական է, որ կգտնվի շատ բարձր հուզական վիճակում: Նրա կողքին լինելու փոխարեն, նրա պահանջները նորմալ ուղղորդելու փոխարեն պետք չէ նրանց դրդել կամ հասցնել այն վիճակին, որ այսպիսի անհասկանալի, անընդունելի...  բոլոր ծնողների անունից եմ ասում, որ սա մեզ էլ շատ անցանկալի վիճակի մեջ է դնում»,-ասաց նա:

Գեղամ Նազարյանը դիմեց իրավապահ համակարգին՝ նշելով. «Ինչպե՞ս կարելի է երկրի ղեկավարի որդուն այսպես անպաշտպան թողնել: Գուցե մի օր էլ շատ վատ միջադեպ լինի շատ ավելի վատ մարդկանց կողմից իրականացվեր: Ինչու պետք է ինքն անպաշտպան վիճակում լիներ, որ նման իրավիճակում հայտնվեր»:

Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում երեկ գիշեր ընթացել է 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մոր՝ Գայանե Մարտիրոսյանի ձերբակալման իրավաչափության վերաբերյալ  բողոքի, ինչպես նաև վարույթ իրականացնող մարմնի կողմից ներկայացված կալանավորման միջնորդության քննությունը։ Նիստը շարունակվելու է այսօր ժամը 13։00-ին։

Գայանե Մարտիրոսյանը մեղադրվում է Նիկոլ Փաշինյանի որդուն՝ Աշոտ Փաշինյանին առևանգելու մեջ։

Գեղամ Նազարյան Աշոտ Փաշինյան Հայաստան

Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցի տներից մեկի բակում՝ մոտ 3 մետր փոսի մեջ քաղաքացու դի է հայտնաբերվել
«Հրապարակ». Համայնքային ոստիկանություն կստեղծեն
«Ժողովուրդ». Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ Ինչպես է ԲԴԽ անդամ դարձել Արմեն Դանիելյանը
«Փաստ». Բիզնես «շղթա»՝ վիզաների ստացման գործընթացում
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ
«Փաստ». Ովքեր ում դեմ են դուրս եկել
Երևանում մեքենաներ են մնացել անձրևաջրերի տակ,լուսանկար
«Հրապարակ». Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից
«Փաստ». Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը
Խոշոր ավտովթար՝ Իսակովի պողոտայում․ կան զոհ ու վիրավորներ․ Shamshyan.com
Ինչու Էրդողանի Սպիտակ տուն այցը հիմա տեղի չի ունենա. անդրադարձ
Ոչ մի իտալացի զինվոր չի զոհվի հանուն Մակրոնի. Իտալիայի փոխվարչապետ
Ավելին
Ավելին