f

Անկախ

254 մլն դրամ է հատկացվել Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակի հոբելյանական միջոցառումների պատշաճ կազմակերպման համար


2023 թվականի հունիսի 6-ին լրանում է հայ մեծանուն կոմպոզիտոր, դիրիժոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արամ Խաչատրյանի 120-ամյակը: Այդ նպատակով Հայաստանում և արտերկրում նախապատրաստվում ու իրականացվում են հոբելյանական միջոցառումներ:

ԿԳՄՍՆ-ից  հայտնում են, որ ՀՀ կառավարության որոշմամբ ԿԳՄՍ նախարարության 2023 թվականի բյուջեի հատկացումների հաշվին կատարվել է վերաբաշխում՝ 254 մլն դրամի չափով՝ հոբելյանական միջոցառումների պատշաճ կազմակերպման նպատակով: Այդ գումարի շրջանակում կիրականացվի 2 միջոցառում` 177 մլն դրամը կտրամադրվի Արամ Խաչատրյանի 120-ամյակին նվիրված Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 3 համերգների կազմակերպմանն ԱՄՆ-ում, Կանադայում և Հունաստանում, իսկ  77 մլն դրամը՝ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հյուրախաղերի կազմակերպմանը Ֆրանսիայում (2 ներկայացում):

Նշենք, որ մշակվել է Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների լայնածավալ և բազմաժանր ծրագիր՝ մրցույթներ, փառատոներ, հյուրախաղեր և այլն: Մասնավորապես՝

ՀՀ կառավարության 2023 թվականի փետրվարի 9-ի N 170-Ն որոշմամբ արդեն իսկ հատկացվել է գումար Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի՝ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում հյուրախաղերի իրականացման համար:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2023 թվականի դրամաշնորհային մրցութային ծրագրերով նախատեսված են՝

«Երևանյան 15-րդ միջազգային երաժշտական փառատոն» Արամ Խաչատրյանի անվան միջազգային փառատոն,

«Արամ Խաչատրյան-120» նախագիծ ( Չարենցավանի Ա. Խաչատրյանի անվան մանկական երաժշտական դպրոց):

2023 թվականի բյուջեով նախատեսված է Արամ Խաչատրյանի անվան միջազգային 19-րդ մրցույթը ( «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամ):

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2023 թվականի հատկացումների հաշվին նախատեսվում են՝

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հյուրախաղերը Վրաստանում,

«Խաչատրյան» եռյակի հյուրախաղերն արտերկրում (Իտալիա, Արգենտինա, ՍԾՏՀ երկրներ, ՌԴ, Հունաստան, Լեհաստան, Չինաստան, Մոնակո),

Արամ Խաչատրյանի ստեղծագործությունների նոտային գրականության վերահրատարակում (Արամ Խաչատրյանի տուն-թանգարան),

Հոբելյանական համերգ, Գյումրի և Կապան քաղաքներում մարզային երկու համերգ, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանողների կատարմամբ Ա. Խաչատրյանի ստեղծագործությունների ձայնասկավառակ-տեսաբացիկներ (Ա. Խաչատրյանի մասին ավագ դասախոսների հուշերի և ուսանողների կատարումների տեսաձայնագրություններ), ուսանողական միջբուհական գիտաժողով (Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա),

«Արամ Խաչատրյան-120» գիտահանրամատչելի ալբոմ (անգլերեն, Արամ Խաչատրյանի տուն-թանգարան),

Հայաստանի պետական կամերային նվագախմբի համերգային հյուրախաղերն ԱՄՆ-ում (Կամերային երաժշտության ազգային կենտրոն),

«Արամ Խաչատրյան 120» առցանց ռադիո նախագիծ (Հայաստանի պետական ֆիլհարմոնիա),

«Մեցցո» հեռուստաընկերության կողմից Արամ Խաչատրյանի 120-ամյակին նվիրված տեսաֆիլմի պատրաստում  և հեռարձակում ( «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամ),

բրիտանացի ջութակահար Արաբելլա Շտայնբախերի երևանյան համերգ («Երևանյան հեռանկարներ միջազգային երաժշտական փառատոն» ՀԿ):

Ծրագրում ներառված են հանրապետության առաջատար պետական կոլեկտիվները՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, Խաչատրյան եռյակը, Հայաստանի պետական կամերային նվագախումբը, որոնք համերգներով հանդես կգան արտերկրում (Ֆրանսիա, Իտալիա, Հունաստան, ԱՄՆ, Կանադա, Արգենտինա, Մեծ Բրիտանիա, Մեքսիկա, Ռուսաստան, Վրաստան և այլն):

Այսպիսով՝ նշված ծրագրերի իրականացումը կնպաստի արտերկրում մեծանուն կոմպոզիտորի և նրա թողած անգնահատելի ժառանգության  վերարժևորմանը և հանրահռչակմանը:

Հայաստան Արամ Խաչատրյան ՀՀ ԿԳՄՍ

Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցի տներից մեկի բակում՝ մոտ 3 մետր փոսի մեջ քաղաքացու դի է հայտնաբերվել
«Հրապարակ». Համայնքային ոստիկանություն կստեղծեն
«Ժողովուրդ». Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ Ինչպես է ԲԴԽ անդամ դարձել Արմեն Դանիելյանը
«Փաստ». Բիզնես «շղթա»՝ վիզաների ստացման գործընթացում
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ
«Փաստ». Ովքեր ում դեմ են դուրս եկել
Երևանում մեքենաներ են մնացել անձրևաջրերի տակ,լուսանկար
«Հրապարակ». Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից
«Փաստ». Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը
Խոշոր ավտովթար՝ Իսակովի պողոտայում․ կան զոհ ու վիրավորներ․ Shamshyan.com
Ինչու Էրդողանի Սպիտակ տուն այցը հիմա տեղի չի ունենա. անդրադարձ
Ոչ մի իտալացի զինվոր չի զոհվի հանուն Մակրոնի. Իտալիայի փոխվարչապետ
Ավելին
Ավելին