ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երկրորդ գործող նախագահն է, որ այցելել է Հիրոսիմայի Խաղաղության այգի։ Ուրբաթ այցելության կադրերը հեռարձակվում են G7-ի գագաթաժողովի մամուլի կենտրոնում, այն մայիսի 19-21-ն ընթանալու է Հիրոսիմայում։
Խաղաղության այգին գտնվում է Հիրոսիմա պրեֆեկտուրայի Նակաձիմա նախկին օկրուգի տարածքում, այն լիովին ոչնչացվել է 1945թ. ԱՄՆ-ի կողմից Հիրոսիմայի ատոմային ռմբակոծությունից հետո։ Առաջինն այգի այցելել է Բարաք Օբաման 2016թ.։
Բայդենը «Մեծ յոթնյակի» (G7) ղեկավարների հետ կմասնակցի պսակներ դնելու, ծառատունկի արարողություններին եւ կայցելի Խաղաղության թանգարան։
Ինչպես նշել է գործակալությունը, ճապոնացի լրագրողների ուշադրությունը սեւեռված է այն հանգամանքի վրա, թե արդյոք նախագահին կուղեկցի օգնականը «միջուկային ճամպրուկով», որը միշտ պետք է գտնվի նրա կողքին։
ԱՄՆ նախագահը Ճապոնիա է ժամանել մայիսի 18-ին՝ մասնակցելու G7-ի գագաթաժողովին։ Նրան ուղեկցում է պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։ G7-ի գագաթաժողովը Հիրոսիմայում ընթանալու է մայիսի 19-21-ը։