Եթե Ալեն Սիմոնյանը (Հայաստանի խորհրդարանի նախագահ - խմբ.) պատիվ ու արժանապատվություն չունի, ապա ես չեմ կարող դրանք վերադարձնել իրեն: Այս մասին մայիսի 19-ին լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Աննա Մկրտչյանը։
Նա հավելեց, որ երբ մարդ արժանապատվություն չունի, «Աննան չի կարող այն վերադարձնել»։
«Դատական նիստի ընթացքում փորձելու ենք ապացուցել, որ Ալեն Սիմոնյանի վիրավորանքը կամ ոչ վիրավորանքը բացառապես քաղաքական որոշում է։ Փորձելու ենք լրատվամիջոցներով հանրությանը ցույց տալ, թե ինչ է կատարվում դատարանի դահլիճում: Սիմոնյանի ներկայացուցիչներին կհիշեցնեմ, թե ինչ են ասել Սիմոնյանին, եւ նա չի վիրավորվել, բայց չգիտես ինչու հենց Աննա Մկրտչյանի դեպքում վիրավորվել է »,- նշեց պատգամավորը։
Նա գտնում է, որ Ալեն Սիմոնյանի կողմից քաղաքացու ուղղությամբ թքելը քրեորեն պատժելի արարք է: