G7-ի երկրները պատժամիջոցներ կմտցնեն, որպեսզի ավելացնեն ՌԴ-ի եւ նրանց ծախսերը, որոնք աջակցում են նրան, տեղեկացրել է Reuters-ը՝ հղում կատարելով «Յոթնյակի» ղեկավարների հայտարարությանը։
Նշվել է, որ G7-ի երկրները հաստատել են, որ Ուկրաինային ցուցաբերելու են ֆինանսական, հումանիտար, ռազմական եւ դիվանագիտական աջակցություն։
Ավելի վաղ Սլովակիայի պաշտպանության նախարար Մարտին Սկլենարը, որը պաշտոնն ստանձնել է մայիսի 15-ին, հայտարարել էր, որ Ուկրաինան Սլովակիայի աջակցության կարիքն ունի, ուստի այդ աջակցությունը կշարունակվի։
Հրապարակման մեջ նշվել է, որ իր համար մեծ պատիվ է լինել պաշտպանության ընտրված նախարար։
Սլովակիայի նախագահ Զուզանա Չապուտովան մայիսի 15-ին պաշտոնապես նշանակել է նոր կառավարությունը։