Bloomberg գործակալությունը, հղում կատարելով աղբյուրներին, նշել է, որ Վլադիմիր Զելենսկին կմեկնի Սաուդյան Արաբիա՝ մասնակցելու Արաբական պետությունների լիգայի գագաթաժողովին, իսկ հետո՝ Ճապոնիա, «Յոթնյակի» գագաթաժողովին։
«Վլադիմիր Զելենսկին կմեկնի Ճապոնիա, Հիրոսիմա, որպեսզի անձամբ միանա Մեծ յոթնյակի ղեկավարներին»,- տեղեկացրել է գործակալությունը։
Աղբյուրների համաձայն՝ Զելենսկին Ճապոնիա կթռչի ԱՄՆ ռազմական ինքնաթիռով, Սաուդյան Արաբիայում Արաբական պետությունների լիգայի գագաթաժողովին մասնակցելուց հետո։
Գործակալությունը նշել է, որ ավելի վաղ ճապոնացի պաշտոնական անձինք հայտարարել էին, որ Զելենսկին հանդիպմանը կմիանա հեռահար։
G7-ի գագաթաժողովը (մասնակցում են Ճապոնիայի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Կանադայի, ինչպես նաեւ Եվրոպական խորհրդի եւ Երահանձնաժողովի ղեկավարները) սկսվել է ուրբաթ Հիրոսիմայում։ ԱՊԼ գագաթաժողովը սկսվելու է ուրբաթ Ջիդայում, երկար տարիներ հետո առաջին անգամ գագաթաժողովին մասնակցելու է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը։