f

Անկախ

Բեռլուսկոնին դուրս է գրվել Միլանի հիվանդանոցից, ուր տեղափոխվել էր ապրիլի 5-ին


«Առաջ, Իտալիա» կուսակցության առաջնորդ, երկրի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին դուրս է գրվել Միլանի San Raffaele կլինիկայից, ուր տեղափոխվել էր ապրիլի 5-ին, տեղեկացրել է Rainews24 լրատվական հեռուստաալիքի թղթակիցը։

Մի քանի մեքենաներից բաղկացած շարասյունը հեռացել է կլինիկայի տարածքից, որի մոտ առավոտվանից հերթապահում էին լրագրողները։ Ոչ Բեռլուսկոնին, ոչ նրա շրջապատից որեւէ մեկը ոչ մի հայտարարություն չի արել։

Հոսպիտալացումից հետո իտալական ԶԼՄ-ները տեղեկացրել էին, որ 86-ամյա քաղաքական գործիչը հիվանդանոցում է հայտնվել շնչառության կամ, ըստ մեկ այլ տարբերակի՝ սիրտ-անոթային համակարգի խնդիրների հետ կապված։ Սակայն ավելի ուշ Բեռլուսկոնիի բուժող բժիշկներն առաջին անգամ տեղեկացրել են, որ հոսպիտալացման պատճառոը թոքային վարակն էր, որն առաջ էր եկել քրոնիկական լեյկեմիայի ֆոնին։ Տեղեկացվել էր, որ քաղաքական գործիչը քիմիաթերապիա է անցնում։ Ապրիլի 17-ին հայտնի է դարձել, որ Բեռլուսկոնիի վիճակի կայունացումը թույլ է տվել նրան ինտենսիվ թերապիայի հիվանդասենյակից տեղափոխել սովորական հիվանդասենյակ։ Մեկուկես ամսվա ընթացքում քաղաքական գործչին բուժող բժիշկները մի քանի տեղեկանք են ներկայացրել իրենց պացիենտի առողջական վիճակի մասին, որոնցում տեղեկացրել են կլինիկական պատկերի կայունացման մասին։ Այն ժամանակ, ըստ բժշկական աղբյուրների, նախատեսում էին Բեռլուսկոնիին դեռ երկու շաբաթ առաջ դուրս գրել, սակայն այս տեղեկությունը չի հաստատվել։

Սիլվիո Բեռլուսկոնի Աշխարհում Իտալիա

Թող գան Կիրանցում ապրեն, հետո՝ կարող են խոսել․ բնակիչներ
Տեղեկություններ ենք ստացել, որ որոշ գործատուներ աշխատակիցներին պարտադրում են մասնակցել երթերի․ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին
Ժամանակն է՝ սթափվելու, միավորվելու․ իրազեկման ավտոերթ՝ Շիրակում
Կիրանցում սահմանազատման եւ սահմանագծման գործողություններն այս պահին կասեցվել են. Կամո Շահինյան
Եկեղեցին, չունենալով քաղաքական իշխանության հավակնություններ, պիտի շարունակի ջանքեր ներդնել հանուն հայրենիքի. Գերագույն հոգևոր խորհուրդ
Վանաձորում 56-ամյա որդին հարվածներ է հասցրել 83-ամյա մորը․ վերջինը հիվանդանոցում մահացել է
Ադրբեջանի խորհրդարանում առաջարկում են Փաշինյանին Բաքու հրավիրել
Եվրոպական 11 երկրների շուրջ 30 քաղաքներում մայիսի 12-ին տեղի կունեն ցույցեր հաջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման
Պատերազմն ինքը երևի արդեն պայմանավորվել է․ Բագրատ Սրբազան
Փաշինյանի արած սահմանազատումը կապիտուլյացիա է, աշխարհում նման բան չկա. Գեղամ Մանուկյան
Դադարեք լռել. AntiFake-ի բողոքի ակցիան ԱՄՆ դեսպանատան մոտ. ՈՒՂԻՂ
Հյուրասիրություն, երաժշտություն. Ինչպես են դիմավորում Սրբազանի առաջնորդած քայլերթի մասնակիցներին
Որևէ մեկը չի կարող Եկեղեցու հետ մարտնչել. Բագրատ Սրբազան
Ինչքան «նարկոբարոն» ու «գործակալ» կա՝ հավաքել, եկել եք այստեղ․ Բագրատ Սրբազանը հեգնեց Փաշինյանին
Հորդորում ենք միանալ «Տավուշը հանուն Հայաստանի» շարժման երթին․ Արցախի թեմի կոչը
Նիկոլ Փաշինյանը թող իր խոստացածն անի, նա խոստացել է ձեռքը կտրել. Այս երթից վախենում են. Բագրատ Սրբազան
Որտե՞ղ են բնակվում աշխարհի մեծահարուստները․ միլիարդերաշատ քաղաքների 10-յակը
«Իմ ունեցած տեղեկություններով»…
Ես ճանապարհ եմ անցնում Բագրատ Սրբազանի հետ և կուսակցական որևէ հարց ինձ չի հետաքրքրում․ Թովմաս Առաքելյան
Չեմպիոնների լիգայում մեկնարկում են կիսաեզրափակչի երկրորդ հանդիպումները
Գվարդիոլան չի դիտարկում «Բավարիա» վերադառնալու տարբերակը
IWF գլխավոր քարտուղար․ 2023 թ․ ԵԱ-ն վերջին 10 տարիների լավագույնն էր
Պուտինի երդմնակալությանը չեկած դեսպանները մոռացել են՝ ինչի համար են գտնվում Մոսկվայում. Կրեմլ
Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը
Լավ սովորող երեխաների համար սա զարգանալու հնարավորություն է, թույլ սովորող երեխաներն այստեղ ոչ մի շանս չեն ունենալու․ Սերոբ Խաչատրյան
Ավելին
Ավելին