f

Անկախ

Թուրքիայի նախագահի նախկին թեկնածու Օհանը ընտրությունների երկրորդ փուլում կհայտարարի Էրդողանին սատարելու մասին. Hürriyet


Թուրքիայի նախագահի նախկին թեկնածու Սինան Օհանը մայիսի 28-ին կհայտարարի մայիսի 28-ին կայանալիք նախագահական ընտրությունների երկրորդ փուլում Ռեջեփ Թայիփ Էրդողանին սատարելու մասին եւ կհրապարակի այն կետերը, որոնք քննարկվում են հանրապետության գործող նախագահի հետ, գրում է Hürriyet-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները։

«Իմ ստացած տեղեկությունների համաձայն՝ Սինան Օհանն այսօր կհայտարարի, որ ընտրությունների երկրորդ փուլում սատարելու է նախագահ Էրդողանին։ Նա կհայտարարի, որ չի աջակցելու Քըլըչդարօղլուին, քանի որ վերջինս աջակցում է ահաբեկչական կազմակերպություններին»,-գրում է կառավարական շրջանակներին մոտ կանգնած թերթի սյունակագիր Աբդուլքադիր Սելվին։

«Այն կետերը, որոնց մասին կհայտարարի Օհանը, հետեւյալն են՝ Սահմանադրության առաջին չորս հոդվածները չփոխելը, Սահմանադրությունից թյուրքական ինքնությունը հեռացնելու փորձեր թույլ չտալը, բոլոր տեսակի ահաբեկչական կազմակերպությունների եւ ահաբեկչության դեմ պայքարը, ծրագրին համապատասխան ապաստան հայցողների աստիճանական արտաքսումը, միջազգային շուկաներին համապատասխան տնտեսական քաղաքականության զարգացումը եւ տոկոսադրույքների քաղաքականության մեջ մեծ ճկունությունը»,-հստակեցրել է թերթը։

Էրդողանը նախագահական ընտրությունների առաջին փուլում հավաքել է ձայների 49,24 տոկոսը, ընդդիմության 7 կուսակցություններից նրա մրցակից Քեմալ Քըլըչդարօղլուն՝ 45,07 տոկոսը։ Հաշվի առնելով արտասահմանյան ներկայացուցչություններում եւ սահմանային կետերում ընտրողների տված ձայները՝ գործող նախագահին պաշտպանել է ընտրողների 49,52 տոկոսը, Քըլըչդարօղլուին՝ 44,88 տոկոսը: Նախագահական ընտրությունների երկրորդ փուլը նշանակված է մայիսի 28-ին: Հաղթելու համար թեկնածուն պետք է հավաքի ձայների պարզ մեծամասնությունը: Օհանն ընտրություններում հավաքել է ավելի քան 5 տոկոս, սակայն, ինչպես նշում են փորձագետները, նրա ընտրողների ձայների նշանակությունն աճել է նախագահական աթոռի հիմնական թեկնածուների շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով:

Աշխարհում Թուրքիա Ռեջեփ Թայիփ Էրդողան Քեմալ Քըլըչդարօղլու նախագահական ընտրություններ

Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․ ՀանունՀայրենիքի դեպի Երևան
‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ավելին
Ավելին