f

Անկախ

Նիկոլն ուզում է ստանալ բոլորի լուռ համաձայնությունը


Ասուլիսից հետո իրավիճակը շատ պարզ է. հիմա, այս ամենը լսելուց հետո, լռելը, ձայն չհանելը, կյանքը հանգիստ շարունակելը՝ իբր ոչինչ չի պատահել, անհատական և կոլեկտիվ մակարդակներով, նշանակում է՝ ստորագրել Նիկոլի արած հայտարարությունների տակ: Հայտարարությունների, որոնք հնչել են Արցախի, անկլավների, զոհերի, զոհերի ծնողերի, եկեղեցու, ընդհանուր բարոյականության շուրջ: Դա վերաբերում է թե՛ հասարակ մարդկանց, թե՛ նախկին նախագահներին, քաղաքական ուժերին, ԱԺ խմբակցություններին, հավասարապես՝ խմբակցությունների խիստ բարեկեցիկ և նվազ բարեկեցիկ անդամներին, և այլն: Վերաբերում է մտավորականներին, արվետի մարդկանց, հանրային հեղինակություն վայելող դեմքերին: Վերաբերում է հասարակությանը՝ ամբողջությամբ:

Հասարակությունն իր լռությամբ արդեն մեկ անգամ ստորագրել է նույն Փաշինյանի արած հրեշավոր մի հայտարարության տակ՝ այն մասին, որ կռիվն ինքը հնարավոր պահի չի կանգնեցրել, որպեսզի իրեն չանվանեն դավաճան: Հիմա հասարակությանը սպառնում է երկրորդ ստորագրությունը: Այսօր բոլոր քաղաքական և հանրային ուժերն ու անհատները անհատապես պետք է արտահայտվեն, եթե չեն ուզում դնել իրենց ստորագրությունը: Նիկոլն այս հայտարարությամբ փորձում է ստանալ հանրային լեգիտիմություն՝ իր քայլերի համար, քանի որ գիտակցում է, որ միայն 2021-ի թղթե մաշված մանդատն արդեն բավարար չէ այս ծանրության որոշումներ անցկացնելու համար: Նա փորձում է ստանալ բոլորի լուռ համաձայնությունը: Մեզ անհրաժեշտ է ցույց տալ, որ նա իր գործողություններում և պայմանավորվածություններում չունի հանրային լեգիտիմություն, որ նա չի ներկայացնում լայն հասարակությանը՝ իր բոլոր խմբերով՝ քաղաքական ուժեր, հանրային կառույցներ, ազդեցիկ անհատներ: Բոլորը, ովքեր չեն պատրաստվում ստորագրել Նիկոլի ասածների տակ, պետք է արտահայտվեն: Այդ թվում՝ քաղաքական և հայեցողական պաշտոններ զբաղեցնող պետական պաշտոնյաները` իրենց հրաժարականով, և նաև հենց իր՝ Նիկոլի քաղաքական ուժի ներկայացուցիչները:

Վահե Հովհաննիսյան ՖԲ Գրառում Նիկոլ Փաշինյան վարչապետի հրաժարական Հայաստան

Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցի տներից մեկի բակում՝ մոտ 3 մետր փոսի մեջ քաղաքացու դի է հայտնաբերվել
«Հրապարակ». Համայնքային ոստիկանություն կստեղծեն
«Ժողովուրդ». Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ Ինչպես է ԲԴԽ անդամ դարձել Արմեն Դանիելյանը
«Փաստ». Բիզնես «շղթա»՝ վիզաների ստացման գործընթացում
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ
«Փաստ». Ովքեր ում դեմ են դուրս եկել
Երևանում մեքենաներ են մնացել անձրևաջրերի տակ,լուսանկար
«Հրապարակ». Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից
«Փաստ». Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը
Խոշոր ավտովթար՝ Իսակովի պողոտայում․ կան զոհ ու վիրավորներ․ Shamshyan.com
Ինչու Էրդողանի Սպիտակ տուն այցը հիմա տեղի չի ունենա. անդրադարձ
Ոչ մի իտալացի զինվոր չի զոհվի հանուն Մակրոնի. Իտալիայի փոխվարչապետ
Ուկրաինայի գոյությունը կախված է մեզնից․ եթե ​​զենքի մատակարարումը դադարեցնենք, ապա պատերազմը 2 շաբաթից կավարտվի, և Ուկրաինան կպարտվի․ Բորել
Իսրայելը ՀԱՄԱՍ-ին վերջնագիր է ներկայացրել՝ գործարք մեկ շաբաթվա ընթացքում կամ գործողություն Ռաֆահում
Թուրքիան չի ձգտում թշնամանալ կամ պատերազմել տարածաշրջանի որևէ երկրի հետ. Էրդողան
Ամերիկացիների 1/3-րդի տվյալները կարող էին գողացվել ԱՄՆ առողջապահական համակարգի խոշորագույն կիբերհարձակման արդյունքում
Ավելին
Ավելին