f

Անկախ

«Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներով անձանց խնամքի կենտրոնը եւ մանկապարտեզը նույն շենքում են. ՄԻՊ-ն է այցելել


Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մայիսի 22-ին այց է իրականացրել «Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոն։

ՄԻՊ-ից  հայտնում են, որ «Ձորակ»-ի մասնաշենքերից մեկի առաջին հարկում տեղակայված է մանկապարտեզ. հարակից տների բնակիչները և նախադպրոցական ուսումնական հաստատության սաների ծնողները բողոք էին ներկայացրել ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանին առ այն, որ Երևանի թիվ 34 մանկապարտեզը տեղակայված է հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոնի հետ նույն շենքում։ Բողոքներն ավելի ուշ փոխանցվել են Պաշտպանին:

«Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոն այցի նպատակն էր տեղում իրավիճակին ծանոթանալը: Անահիտ Մանասյանը շրջել է կենտրոնի և մանկապարտեզի տարածքներով, զրուցել 2 հաստատությունների անձնակազմերի, նաև հարակից տների բնակիչների հետ:

Այցն իրականացվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի, ԱԺ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանի, ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանի, ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Հովիկ Աղազարյանի, Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչների հետ համատեղ:

Մասնակցել են նաև ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն ու Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանը:

Պաշտպանն արձանագրել է մարդու իրավունքներին առնչվող խնդիրներ, որոնք քննարկվել են իրավասու մարմինների ներկայացուցիչների հետ՝ հորդորելով շտապ լուծումներ գտնել: Դրանք վերաբերում են ինչպես մանկապարտեզի տարածքի ամբողջական ցանկապատման, այնպես էլ երեխաների հանգստի սենյակների օդափոխության և լուսավորության ապահովման հարցերին։

Անահիտ Մանասյանը հատուկ ընդգծել է, որ անհրաժեշտ է հրատապ քայլեր ձեռնարկել երեխաների համար անվտանգ և ապահով, ինչպես նաև ֆիզիկական և հոգեկան առողջ զարգացման նպաստավոր միջավայր ձևավորելու ուղղությամբ՝ հաշվի առնելով երեխայի լավագույն շահը և միաժամանակ չխաթարելով հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքները:

Հայաստան Անահիտ Մանասյան ՀՀ ՄԻՊ

Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․ ՀանունՀայրենիքի դեպի Երևան
‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ավելին
Ավելին