Քրիստոսի արձանը կբացվի Հատիսի կողքին:
Լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը․
«Արձանը լինելու է ոչ թե Հատիս լեռան գագաթին, այլ դրա կողքին։ Արձանի 18 մետրն արդեն կառուցված է, թղթաբանության հարցերը կարգավորվում են, և 2024թ․ բացումը երևի կանենք։
Հատիսի գագաթին թույլ չեն տվել, թույլ են տվել Հատիսի կողքը, որտեղ 4000-ամյա ամրոց է եղել, ես էլ գումար եմ փոխանցել, որ ամրոցը վերականգնեն, այդ արձանն էլ կողքը կլինի, որ գան, տեսնեն։ Թույլտվության վրա զբաղվում ենք»,-նշեց Ծառուկյանը։