f

Անկախ

Հայաստանի տարածքում կարող է «Արեւմտյան Զանգեզուրի Հանրապետություն» հայտնվել․ փաստաբան


Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի մի քանի գյուղերի հանձնումից հետո հաջորդ քայլը կլինի փախստականների վերադարձը, հետո կառաջանա ադրբեջանցիների անվտանգության հարցը, հետո կտեսնենք, որ Հայաստանի մի մասը դարձել է յուրատեսակ հյուսիսային Կիպրոս, որը կոչվելու է «Արեւմտյան Զանգեզուրի Հանրապետություն»: Այս մասին մայիսի 23-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց փաստաբան Արամ Օրբելյանը։

Նա նշեց, որ Ադրբեջանը չի թաքցնում այդ նպատակները։ Փաստաբանը միաժամանակ հիշեցրեց, որ եթե որեւէ փաստաթուղթ տարածքային փոփոխություններ է ենթադրում, ապա պետք է հանրաքվե անցկացվի։

Նրա խոսքով, «Ազատ Արցախ-Հայերի ձայն» նախաձեռնության հաջողությունն ապագայում կարող է հստակ ցույց տալ Հայաստանի տարածքի հանձնման գործընթացի ապօրինութունը, նախաձեռնությունն ընդունակ է փոփոխության, այն ցույց է տալիս ժողովրդի կամքը։

Նա վստահություն հայտնեց, որ ոչ մի փաստաթղթում չի ասվում, որ Լեռնային Ղարաբաղի անկախությունը չի կարելի ճանաչել։ «Եթե բոլորն արդեն ամեն ինչ ճանաչել էին, եւ ճանաչելու բան չկար, ապա ինչի՞ մասին էին 30 տարվա բանակցություններն անցկացվում։ Ի՞նչի մասին էին ձեւաչափերը, որոնց շրջանակում քննարկվել է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը։ Ինչի՞ մասին էին Մադրիդյան սկզբունքները։ Պետությունը կա՛մ կա, կա՛մ չկա, ուզում ես ճանաչիր, ուզում ես մի՛ ճանաչիր։ Եթե ​​մարդուն մարդ չճանաչեն, նա դրանից չի դադարի մարդ լինել»,- ընդգծեց Օրբելյանը։

Նա նշեց, որ Ադրբեջանը խոսում է գոյություն ունեցող պետությանն իր կազմի մեջ վերաինտեգրելու մասին, հետեւաբար աշխարհը չի ճանաչել Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս։

Փաստաբանը հավելեց, որ աշխարհը չի ճանաչել ԽՍՀՄ-ի փլուզումը նախկին խորհրդային հանրապետությունների վարչական սահմաններով։ «Եթե այդպես լիներ, ապա Ռուսաստանն ու Ադրբեջանը 16 տարի սահմանազատում չէին անցկացնի, Ադրբեջանի եւ Վրաստանի միջեւ տարածքային վեճ չէր լինի։ Գործընթացը միշտ հարաբերական բնույթ է կրում, կարեւորը՝ ներկայիս արդյունքն է։ Բանակցային սեղանին Մադրիդյան սկզբունքներն էին եւ կար անկախ, անվտանգ Լեռնային Ղարաբաղ եւ ապահով Հայաստան։ Այսօր Լեռնային Ղարաբաղն ու Հայաստանը վտանգի տակ են»,- եզրափակեց նա։

Հայաստան Արցախի Հանրապետություն Արամ Օրբելյան

Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցի տներից մեկի բակում՝ մոտ 3 մետր փոսի մեջ քաղաքացու դի է հայտնաբերվել
«Հրապարակ». Համայնքային ոստիկանություն կստեղծեն
«Ժողովուրդ». Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ Ինչպես է ԲԴԽ անդամ դարձել Արմեն Դանիելյանը
«Փաստ». Բիզնես «շղթա»՝ վիզաների ստացման գործընթացում
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ
«Փաստ». Ովքեր ում դեմ են դուրս եկել
Երևանում մեքենաներ են մնացել անձրևաջրերի տակ,լուսանկար
«Հրապարակ». Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից
«Փաստ». Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը
Խոշոր ավտովթար՝ Իսակովի պողոտայում․ կան զոհ ու վիրավորներ․ Shamshyan.com
Ինչու Էրդողանի Սպիտակ տուն այցը հիմա տեղի չի ունենա. անդրադարձ
Ոչ մի իտալացի զինվոր չի զոհվի հանուն Մակրոնի. Իտալիայի փոխվարչապետ
Ավելին
Ավելին