f

Անկախ

Որտեղի՞ց այս իշխանությանը 1 մլրդ եվրո, քյաբաբ առ քյաբաբ հետ բերած գումարնե՞րն են. Մանուկյանը՝ 1 տոննա կոկաինի մասին


Սիրելի ժողովուրդ սա Նիկոլ Փաշինյանն էր 2018 թ-ին Սյունիքում կադրային նշանակում կատարելիս. Նա իր որոշումը հիմնավորեց նարկոթրաֆիկի ողնաշարը ջարդելու մտադրությամբ և ինչպես միշտ է լինում նրա ասածները և խոստումներն հակառակ իմաստով կատարվեցին: Այս մասին այսօր՝ մայիսի 23-ին, ԱԺ հայտարարությունների ժամին հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը՝ միացնելով Սյունիքում Փաշինյանի արած հայտարարության ձայնագրությունը, որում նա հայտարարել էր. «Կարևորագույն խնդիր է ջարդել այդ նարկոթրաֆիկի ողնաշարը»:

Նա հայտարարեց, որ Հայաստանը դարձել է նարկոերկիր, Հայաստանի հպարտ որակված քաղաքացիները թմրամիջոցների զոհեր կամ պոտենցիալ զոհեր են դարձել:

Ընդդիմադիր պատգամավորի խոսքով, պաշտոնական տվյալներով 2018 թվականից հետո Հայաստանում թմրանյութերից  օգտվողները գրեթե կրկնապատկվել են:

«Իշխող խմբակցության որոշ պատգամավորներ սրտնեղում են, որ ոստիկանությունը կոշտ ձևով է պայքարում թմրամիջոց տարածողների դեմ: ՔՊ-ականներից շատերը մինչև իշխանության գալը և իշխանության եկած օրվանից մարիխուանա են քարոզում: Ըստ օդում կախված լուրերի, ոմանք բացահայտորեն այդ բիզնեսի մեջ են, իսկ ինչպես օրերս բացահայտվեց, ոմանք միլիարդավոր դոլարանոց հանցավոր բիզնեսում են ներգրավված»,-ասաց պատգամավորը:

Նա հայտնեց, որ Իտալիայում հայտնաբերեվեց 3 տոննա կոկաին, որը նախատեսված էր Հայաստան ուղարկելու համար, որից հետո Հայաստանից անմիջապես հայտարարեցին որ 1 տոննա կոկաին էլ այստեղ է հայտնաբերվել և շեշտեց, որ այն մոտ 1 մլրդ եվրոյից ավել գումար է կազմում:

«Կա՞ մարդ, որը կասկածում է, որ նման բիզնեսը, նման ծավալներով և այդ չափի գումարներով կարող է շրջանցել Հայաստանի իշխող խմբակին և անձամբ Նիկոլ Փաշինյանին»,-ասաց պատգամավորը և հավելեց, որ 2018 թվականին նարկոթրաֆիկի ողնանշարը ջարդողը այսօր լուռ է, ինչպես լուռ էր մաքսանենգ ծխախոտի հատնաբերման դեպքում:

«4 տոննա կոկաին և 1 մլրդ եվրոն դեռ հանցանքի բացահայտված դրվագներն են, ողջամիտ կասկած կա, որ սա եղածի մի մասն է, եթե իտալացիք չբացահայտեին, ապա հանցագործությունների շղթան աշխատելու էր ու ամենևին էլ թավշյա կյանք չէր ապահովելու մեր երիտասարդների համար, որոնց ներքաշել են թմրամիջոցային ճիրանների մեջ՝ և սա կոռուպցիայի, թալանի դեմ կռիվ տվող իշխանության օրոք:

Հարց է առաջանում՝ որտեղից այս իշխանություններին ավելի քան 1 մլրդ եվրո, կոպեկ առ կոպեկ, քյաբաբ առ քյաբաբ հետ բերած գումարնե՞րն են այդքան կազմել, հանուն թոշակների բարձրացմա՞ն է կոկաինի սպառման երկրի վերածել Հայատանը, թե սննդամթերքի թանկացող գների դեմ եմ այդպես պայքարում»,-հայտարարեց Արեգնազ Մանուկյանը՝ հավելելով, որ Փաինյանի օրոք Հայաստանը նարկոսպառող է դարձել:

Արեգնազ Մանուկյան կոկային իշխանություններ Հայաստան

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին