f

Անկախ

Սա իշխանատենչություն չէ: Սա ծրագիր է


Սույն թվականի մայիսի 22-ին իր ասուլիսում Նիկոլ Փաշինյանը այլևս բաց տեքստով հայտարարեց, որ ինքն անվերապահ որոշում է կայացրել ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86 600 քառ.կմ տարածքով, հատուկ ընդգծելով՝ ներայալ Արցախը:

Տարածքային ամբողջականության ճանաչման խնդիրը թվային արտահայտությամբ ներկայացնելու այս հնարքը գաղտնազերծեց Հայաստանի 29 800 քառ.կմ տարածքը Ադրբեջանի կողմից անվերապահ ճանաչելու թեզի նախկինում Փաշինյանի կողմից շրջանառության մեջ դնեելու իրական նպատակը:

Պահանջելով Ադրբեջանից ճանաչել Հայաստանի 29 800 քառ.կմ տարածքը Փաշինյանը, գիտակցաբար թե ոչ, հող էր նախապատրաստում Ադրբեջանի կողմից Հայաստանին փոխադարձ և համարժեք պահանջ ներկայացնելու համար՝ Հայաստանն էլ պարտավոր է ճանաչել Ադրբեջանի 86 600 քառ. կմ տարածքը:

Ինչու՞ էր պետք խաղալ այս ‹‹թվերի ներկայացումը››:

Բանն այն է, որ 2022թ հոկտեմբերի 6-ին Պրահայում քառակողմ հանդիպմանը միմյանց տարածքային ամբողջականության ճանաչման համար որպես իրավական հիմք ընդունելով ԱՊՀ ձևավորման մասին 1991թ դեկտեմբերի 21-ի Ալմա Աթիի Հռչակագիրը կողմերը, որքան էլ փորձում էին խուսափել, այդուհանդերձ հայտնվել էին իրավական կազուսի առջև:

Ո՞րն է այդ իրավական ‹‹ծուղակը››:

ԱՊՀ ձևավորման մասին 1991թ դեկտեմբերի 8-ի Բելովեժյան համաձայնագրին հետխորհրդային պետությունների միացման իրավական հիմքը ոչ թե Հռչակագիրն է, այլ Ալմա Աթիում ստորագրված Արձանագրությունը: Այդ է պատճառը, որ պետությունները վավերացրել են ոչ թե վերը նշված Հռչակագիրը (որին հղում էր կատարվում 2022թ հոկտեմբերի 6-ի պրահյան հայտարարության մեջ), այլ Արձանագրությունը: Ընդ որում Հայաստանն այդ Արձնագրությունը վավերացրել է 1992թ փետրվարի 18-ին լուրջ վերապահումներով, որոնք պայմանավորված էին 1991թ. դեկտեմբերի 10-ին ԽՍՀՄ կազմից (հետևաբար և Ադրբեջանի ԽՍՀ կազմից) դուրս գալու և ինքնիշխան Արցախի Հանրապետություն հռչակելու մասին հանրաքվեի փաստով և, ըստ էության, արձանագրում էին Հայաստանի Հանրապետության կողմից արցախյան հանրաքվերի արդյունքների դե յուրե ճանաչումը:

Այլ կերպ ասած, 1991թ դեկտեմբերի 21-ին Ալմա Աթիում ԱՊՀ ձևավորման մասին Արձանագրության ստորագրման պահին Արցախը թե՛ դե ֆակտո և թե՛ դե յուրե այլևս Ադրբեջանի կազմում չէր:

Ի դեպ, ավելորդ չէ նշել, որ հիշյալ Արձանագրությունն է հանդիսանում վերը նշված Հռչակագրի իրավաքաղաքական հենքը:

Եթե այս ամենին ավելացնենք նաև այն փաստը, որ Ադրբեջանը սահմանված կարգով չի վավերացրել ԱՊՀ ձևավորման մասին վերը նշված Արձանագրությունը (ուստի դե յուրե չի դարձել ԱՊՀ անդամ), այլ միայն ստորագրել է ԱՊՀ կանոնադրությունը, ապա առավել ակնհայտ է դառնում, որ տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման անվերապահ անհրաժեշտությունը որպես Ալմա Աթիի Հռչակագրից բխող պահանջ ներկայացնելը իրավական առումով խոցելի է, իսկ քաղաքական առումով՝ սնանկ:

Ահա թե ինչու Փաշինյանը (ենթադրում եմ ոչ առանց Եվրոմիության և Ադրբեջանի փորձագիտական խորհրդատվության) մեջտեղ բերեց տարածքային ամբողջականության ճանաչման ‹‹իրավական›› նոր մոտեցում՝ տարածքային ամբողջականության ճանաչում տարածքի մակերեսով: Այս պարագայում իրավական բոլոր կիքսերը շրջանցվում են և երկրները տարածքային ամբողջականության ճանաչման խնդրում առաջնորդվում են ոչ միայն ձևական միջազգային իրավունքով, այլ միմյանց աշխարհագրական տարածքի կոնկրետ մեծության ճանաչմամբ՝ թվային արտահայտությամբ:

Ավելին, ոչ պակաս կարևոր է նաև այն, որ իր այս մոտեցմամբ Փաշինյանը հասնում է նաև անկլավների խնդրում Ադրբեջանի պահանջների բավարարմանը՝ դրանց ռազմավարական նշանակության խնդիրը նենգափոխելով զուտ համաչափելի տարածքների փոխանակման խնդրով:

Ուստի ճանաչելով Ադրբեջանի տարածքը 86 600 քառ. կմ չափով, Փաշնյանը ոչ միայն լուծում է Արցախը Ադրբեջանին զոհաբերելու հարցը, այլև Հայաստանը դարձնում է իր ոխերիմ հարևանի ‹‹նախասրահում մշտապես սպասող հաճախորդ››: Ընդ որում նա Հայաստանի այդ կարգավիճակը փաստորեն դարձնում է անշրջելի՝ զրկելով մեզ երբևէ զարգանալու տարրական հնարավորություններից:

Զավեշտն այն է, որ Հայոց երկու պետականությունների այդչափ անկարող և ծնկած վիճակը 44-օրյա պատերազմի դառը պարտություն ուղղակի հետևանքը չէ: Այսօրյա մեր վիճակը պատերազմական գործողությունների դադարից հետո ընդունված որոշումների հետևանք է:

Սա արդեն իշխանատենչություն չէ, սա ծրագիր է:

Ակամայից մտածում ես. մի՞թե մեր սերունդն է հայության այն սերունդը, որին բաժին է ընկել Հայոց Պատմության վերջին էջը շրջելու անփառունակ առաքելությունը:

Դժվար է հաշտվել այդ մտքի հետ:

Եվ պետք չէ՛ հաշտվել այդ կործանարար մտքի հետ:

Համոզված եմ նույնիսկ այս առաջին հայացքից շատ դժվար իրավիճակից դուրս գալու ելքեր կան: Մեր ժողովուրդն իր բնատուր իմաստնությամբ ավելի բարդ իրավիճակներից է դուրս եկել, իհարկե որոշակի կորուստներով, բայց դուրս է եկել: Մենք էլ դուրս կգանք այս իրավիճակից:

Լուծումներ կան, բայց դրա համար ամենակարևոր գործոնը մեր համախմբվածությունն է բոլորիս միակ Հայրենիքը փրկելու գաղափարի շուրջ:

Փրկիչներ չկան, մեր փրկությունը մեր ձեռքերում է:

Կրկնում եմ իրավիճակը շտկելու, արտաքին սպառնալիքները մեղմելու, իսկ հետագայում նաև չեզոքացնելու հնարավորություն կա՛:

Ուղղակի յուրաքանչյուրս պետք է գիտակցի, եթե չսթափվենք և չմիքավորվենք, ապա դատապարտված ենք:

Առանձնապես մեծ և պարտավորեցնող է հասարակության սերուցքի՝ մտավորականության դերը: Այսօր առավել քան երբևէ մտավորականը անելիք ունի: Մտավորականությունը պետք է դառնա մեր ժողովրդի միասնականության ‹‹մերանը››:

Արևելքի մեծ մտածող Օմար Խայամը ասում է. նա ով հոգեպես ընկնում է, նա մահանում է ժամանաակից շուտ:

Ուրեմն կոտրվել չկա՛ և մենք դարձյալ սկսելու ենք Արցախից և արցախցի հերոս մեր քույրերի և եղբայրների հետ միասին:

Ապագան մերն է:

Խոսրով Հարությունյան

24.05.2023թ

Խոսրով Հարությունյան ՖԲ Գրառում Նիկոլ Փաշինյան Ադրբեջան Արցախ Հայաստան

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին