f

Անկախ

Կարեն Ասմարյան․ «Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիան, հավաքական թիմը ամեն ինչ անելու են ԵԱ-ի ընտրական ռաունդում լավագույն կողմով ներկայանալու համար»


Մայիսի 16-21-ը Երևանում անցկացվեց «Խաչիկ Ասմարյանի անվան ՀՀ երիտասարդական առաջնություն 2023»-ը։ Մրցաշարն անցավ տպավոիչ և դիտարժան պայքարում ՝ տղաների և աղջիկների 5-ական թիմերի ակտիվ մասնակցությամբ։ Տղաների պայքարում հաղթող ճանաչվեց ԲԿՄԱ-ն, աղջիկների պայքարում՝ «Ավանը»։
Անկախի հետ զրույցում Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Կարեն Ասմարյանը դրական է գնահատում մարզիկների ցուցադրած խաղը, կարևորում  է մրցաշարերի արդյունքները, որով և կազմավորովելու են հավաքական թիմերը։


-Պարոն Ասմարյան, առաջնությանը տղաների և աղջիկների 5-ական թիմ մասնակցեց։ Թիմերի պատրաստվածության  մասին ի՞նչ կասեք։
-Նախապես պլանավորված էր, որ առաջնությունը պետք է լիներ միջազգային, և մենք պետք է հյուրեր ունենայինք, բայց վերջին պահին չստացվեց։ Ռուսաստանի և Վրաստանի թիմերը ֆինանսական խնդիրների պատճառով չկարողացան գալ։ Թե՛ տղաների, թե՛  աղջիկների պատրաստվածությունը գնահատում եմ լավ։ Թիմեր ունեինք շատ լավ էին պատրաստված,  մանավանդ  գրեթե բոլորը Պրո լիգա են խաղում, և առաջնության որակի համար թույլատրել էինք մասնակցել։ Լավ պայքարի ականատես եղնաք եզրափակիչ խաղերում։ Առաջնության  արդյունքներով պետք է կազմավորեինք հավաքական թիմ, որը հուլիսի 21-23-ը Երևանում հանդես կգա մինչև 22-տարեկանների Եվրոպայի ընտրական 2-րդ ռաունդում։ Թիմն արդեն կազմավորվել է, շուտով կսկսի մարզումները․  սա հիմնական նպատակն էր։ Առաջնության խաղերն անցան որակյալ պայքարում, չնայած մասնակից թիմերից շատ քչերն էին մինչև 22 տարեկան, ավելի շատ 15,16,17 տարեկան խաղացողներ էին, բայց ունենք լավ  ու պատրաստված թիմեր։


-Առաջնության ընթացքում եղա՞ն անակնկալներ։
-Անակնկալներ չեղան, եզրափակիչները սպասված էին, 1-2-րդ տեղերի համար։ Տղաների  մոտ որակապես բարձր էր ԲԿՄԱ-ն, մենք սպասում էինք, որ ԽՄՕՄՄ-ն էլ պետք է լավ հանդես գար, չնայած որ հասավ եզրափկիչ, և Հայաստանի լավագույն խաղացողներից մեկը հենց այդ թիմում է ընդգրկված։ Տղաների «Վանաձոր» թիմը շատ լավ խաղ ցուցադրեց և կարողացավ մինչ եզարափկիչ հասնել ու ապահովել իր տեղը մրցանակակիրների շարքում։ Այս դեպքում վերջին խաղը որոշում էր, թե ով կզբաղեցնի 2-րդ տեղը․ ԽՄՕՄՄ-ը պարտվեց  ԲԿՄԱ-ին և 3-տեղ ընկավ։ ԲԿՄԱ-ն նախապես ապահովել էր չեմպիոնությունը։ «Վանաձորի» թիմից տղաներ ընդգրկվեցին հավաքական թիմում։
Աղջիկների մոտ  ունեցանք պայքար  3-րդ տեղի համար․ «Վանը» գրավեց 2-րդ, ՖԻՄԱ-ն՝ 3-րդ հորիզոնականը։ 


-Պարոն Ասմարյան, թիմերը բավական հաճախ են մրցաշարերի մասնակցում։ Որակական աճ նկատելի՞ է նրանց ցուցադրած խաղում։
-Կան մասնակի թիմեր։ Ունենք  երիտասարդ լավ խաղացողներ, որոնցից ավելի շատ սպասելիքներ ունենք, քանի որ անընդհատ առաջնություններ ենք անցկացնում, նույնիսկ մարզիչներն արդեն  ասում են, որ մարզիկների մոտ կա գերհոգնածություն։ Այս շրջանում մի փոքր դադար կտանք, որ կարողանան վերականգնվել։ Աճ տեսնում ենք 2007-2009 թթ․ ծնված աղջիկների մոտ, ինչը բավական հուսադրող է, ապագայում հենց այդ տարիքային խմբերում ունենք Եվրոպայի առաջնություններ  թե՛ լողափնյա, թե՛ դասական վոլեյբոլում։  Տղաների մոտ նույնպես առաջընթաց կա, բայց որակական աճ ավելի շատ նկատելի է աղջիկների մոտ, ինչը շատ-շատ ուրախալի է։


-Պարոն Ասմարյան, մոտ ապագայում ուրախալի իրադարձություն է սպասվում․ հերթական միջազգային մրցաշարի՝ Եվրոպայի մինչև 22 տարեկանների E  ենթախմբի առաջնության անցկացումը Երևանում։
-Բոլորին հրավիրում ենք  առաջնությոանը, որը կայանալու է սույն թվականի հունլսի 21-23-ը «Գազպրոմ Արմենիա» ուսումնամարզական կենտրոնում։ Հայաստանի վոլեյբոլի  ֆեդերացիան, մեր թիմը  ամեն ինչ անելու են  լավ խաղ, ցուցադրելու, ֆեդերացիայի աշխատանքը լավագույն կողմից ներկայացնելու համար։ Շատ կուզենք, որ խաղերին  ներկա լինեն մարզիկներ, մասնագետներ։ Ճիշտ է, մուտքը տոմսերով է, բայց  մենք կապահովենք հրավիրատոմսերով մարզիկներին, մարզիչներին, մասնագետներին։ Հույս ունենք, որ առաջնությունը կանցնի հետաքրքիր պայքարում, հանդիսատեսը ականատես կլինի լավ խաղի, ինչպես նաև շատ ենք ցանկանում, որ լրատվամիջոցները լինեն ակտիվ միայն հովանավորներ գտնելով  չէ։ Լրատվամիջոցները պետք է լուսաբանեն, տեղեկատվություն հաղորդեն։  Լավ կլինի, որ լրագրողները դորս ելնեն սենյակներից, գան կենդանի խաղ լուսաբանելու, մարզիկներից հարցազրույցներ վերցնելու, տեսանյութեր պատրաստելու։ Վոլեյբոլն ամենամասսայական սպորտաձևերից է աշխարհում, ֆեդերացիան այսօր ունի  մի գիծ՝   մենք չենք հրավիրում լրատվամիջոցներին, քանի որ իրենք պետք է հետաքրքրված լինեն, այնինչ նրանք  ոչ թե սիրում են լուսաբանել սպորտը, մարզաձևը, այլ ձգտում են գնալ խմորումների, ներքին խոսակցությունների, «սենսացիոն» լուրերի հետևից։

Սպորտ վոլեյբոլ Կարեն Ասմարյան հարցազրույց խմբագրի ընտրանի Հայաստան

Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Ավելին
Ավելին