Հենրիխ Մխիթարյանը չի մասնակցի Իտալիայի գավաթի խաղարկության եզրափակչին․ այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Միլանի «Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին: Բացի Հենրիխ Մխիթարյանից, եզրափակիչ հանդիպմանը չի մասնակցի նաև Միլան Շկրինյարը:
Իտալիայի ֆուտբոլի գավաթի խաղարկության եզրափակիչը կկայանա մայիսի 24-ին․ «Ինտերը»-ը կմրցի «Ֆիորենտինայի» դեմ:
Մխիթարյանը չի մասնակցի այդ խաղին չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի «Ինտեր»-«Միլան» խաղի 44-րդ րոպեին ստացած վնասվածքի պատճառով:
«Ինտերը» դուրս է եկել նաև չեմպիոնների լիգայի եզրափակիչ, որտեղ հունիսի 10-ին կխաղա Անգլիայի նորընծա չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» դեմ: