f

Անկախ

Ցավում եմ, որ այսօր ԲԴԽ-ում եք ու դաշտը թողել եք բազմաթիվ անգրագետների. Գեղամ Մանուկյանը՝ Վիգեն Քոչարյանին


ԱԺ-ում դատավորների թեկնածուների ընտրության հարցի քննարկմանը  «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հարց ուղղեց հարցի հիմնական զեկուցող Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Վիգեն Քոչարյանին։

«Դուք Հայաստանում միջզգային իրավունքի ամենափորձառու, հարգված մասնագետներից մեկն եք, դրա համար ձեզ երկար ժամանակ ճանաչելով նեղ վիճակի մեջ չեմ գցի եւ Արմեն Դանիելյանի մասին հարց չեմ տա: Դժվար վիճակում եք՝ Արմեն Դանիելյանին ներկայացնելով:

Հարցս հետեւյալն է. որպես միջազգային իրավունքի մասնագետ՝ կարո՞ղ եք մեկնաբանել, երբ որ ասում են՝ մի երկիրը  ճանաչում է մյուսի տարածքային ամբողջականությունը, արդյոք դա նշանակում է, որ ճանաչում է  այդ երկրի սահմանները քար առ քար, թուփ առ փութ, թե  ընդհանուր ձևակերպում է,  որը գալիս է ՄԱԿ-ի կոնվենցիայի հիմնարար դրույթներից:

Երկրորդ. ձեզ՝ որպես միջազգային իրավունքի մասնագետի, հայտնի՞ է արդյոք միջազգային իրավունքում որևէ դեպք, որ երկու երկիր մեկմեկու  տարածքային ամբողջականությունը ճանաչելու փաստն արձանագրելու հետ մեկտեղ արձանագրեն կիլոմետր քառակուսիների այդ երկրի ծավալը, եթե հայտնի է  նման դեպք, կարո՞ղ եք ասել։

Երրորդ. ՄԱԿ-ի անդամ ՌԴ-ն ու Ճապոնիան, ընդունվելով ՄԱԿ, ճանաչելով տարածքային ամբողջականությունը, արդյո՞ք ճանաչում են այդ երկու երկրների սահմանները կղզի առ կղզի»,- հարցրեց Գեղամ Մանուկանը։

Վիգեն Քոչարյանն ասաց, որ հարցադրումները շատ հետաքրքրի են, միգուցե գործնական և գիտական տեսանկյունից, սակայն նման քննարկման մեջ այս ամբոինից չի կարող մտնել՝ հաշվի առնելով այն օրենսդրական կարգավորումները,  որոնք կանոնակարգում են ԲԴԽ անդամների վարքագիծը, որը նախ և առաջ վերաբերում է  ապաքաղաքական կամ քաղաքական քննարկումների մեջ չմտնելը։

«Եթե այս հարցադրումներ արվեին գիտական ժողովի կամ իրավական քննարկման շրջանակներում, մեծ հաճույքով կանդրադառնայի այդ հարցերին, բայց տվյալ պարագայում և տվյալ հանգամանքներում ես  սահմանափակված եմ օրենքով»,- ասաց նա։

Գեղամ Մանուկյանն արձագանքեց. «Ցավում եմ, պարոն Քոչարյան, որ դուք միջազգային իրավունքի լավագույն մասնագետը լինելով ու այդ  ոլորտում տասնամյակներ  շարունակ ծառայելով Հայաստանին, հիմա ԲԴԽ անդամ եք, եւ ասում եք՝ ԲԴԽ անդամ լինելով՝ չեք կարող  մեր երկրի, մեր երկրի ապագայի համար շատ կարևոր նման հարցերին մեկնաբանություն տալ։ Ցավում եմ, որ ձեր նման մասնագետն այսօր ԲԴԽ-ում է  ու դաշտը թողնել է  բազմաթիվ անգրագետների, որոնք ոնց ուզում, միջազգային իրավունքը մեկնաբանում են, մեր երկիրը տանում են ուղղակի խայտառակ վիճակի, դավաճանական ընթացքով  Արցախը, Հայաստանի ազատագրված մասնիկները  պատրաստվում են հանձնել թշնամուն»։

Հայաստան ԲԴԽ Վիգեն Քոչարյան Գեղամ Մանուկյան Ազգային ժողով

Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցի տներից մեկի բակում՝ մոտ 3 մետր փոսի մեջ քաղաքացու դի է հայտնաբերվել
Ավելին
Ավելին