f

Անկախ

Ինչքա՞ն կաշառք եք վերցրել, քանի՞ զանգ եք ստացել դատավճիռ կայացնելուց առաջ. Գեղամ Նազարյանը՝ Արմեն Դանիելյանին


2021 թվականի նոյեմբերի 15-ին Դուք ակնհայտ ապօրինի որոշում կայացրիք, որի հետևանքով մարդը մնաց անազատության մեջ և ազատ արձակվեց միայն Սահմանադրական դատարանի՝ դեկտեմբերի 10-ի որոշումից հետո։ Այս մասին այսօր՝ մայիսի 24-ին, ԱԺ-ում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը՝ դիմելով Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածու Արմեն Դանիելյանին:

«Սահմանադրական դատարանի այդ որոշումից հետո Դուք աշխատանքից ազատման դիմում ներկայացրի՞ք ակնհայտ ապօրինի որոշում կայացնելու համար, զանգեցի՞ք այդ մարդում, ով ԱԺ պատգամավոր էր, և ներողություն խնդրեցի՞ք, ասացի՞ք, որ Ձեր գիտելիքները չէին բավարարում ճիշտ որոշում կայացնելու համար, Ձեր ընտանիքի անդամներին ասացի՞ք, որ զղջում եք՝ ակնհայտ ապօրինի որոշում եք կայացրել։

Եվ այսօր, երբ գալիս էիք ԱԺ, ի՞նչ էիք մտածում, եթե Արթուր Սարգսյանն այստեղ նստած լիներ, ներողություն կխնդրեի՞ք, թե կասեիք՝ լավ եմ արել ապօրինի որոշում եմ կայացրել, որի համար պատասխան չեմ տվել, և դրա համար այսօր շտապում եմ Վճռաբեկ դատարան, որ այնտեղ ևս կատարեմ ակնհայտ ապօրինի որոշումներ», - ասաց պատգամավորը:

Արմեն Դանիելյանը, սակայն, հրաժարվեց պատասխանել՝ ընդգծելով, որ իր առաքելությունն էր իրականացնում. «Ինչ վերաբերում է Ձեր կողմից մատնանշված հանգամանքին՝ նշված գործով իմ կողմից դատական ակտ կայացնելուն, ապա ելնելով իմ վարքագծի կանոնների մեջ մնալու նկատառումներից՝ ես ձեռնպահ կմնամ Ձեր հարցին պատասխանելուց։ Միայն կարող եմ ասել, որ իմ կողմից կայացված դատական ակտը մատչելի է հանրությանը, իմ դիրքորոշումն այդ դատական ակտում հայտնել եմ և ես իմ առաքելությունն եմ իրականացնում», - ասաց նա։

Արձագանքելով պատասխանին Գեղամ Նազարյանն ընդգծեց, որ առաջին անգամ չի պատասխանի նման արձագանքին, ապա ևս մի հարց տալու ցանկություն հայտնեց՝ ընդգծելով, որ միշտ ցանկացել է այս հարցն ուղղել դատավորներին. «Դուք Ձեզ մոտ վիճակագրություն ունե՞ք՝ քանի՞ անգամ եք բարձր պաշտոնյաներից 2002 թվականից սկսած զանգ ստացել այս կամ այն որոշումը կայացնելու համար, քանի՞ անգամ եք կաշառքի առաջարկ ստացել, քանի՞ անգամ եք վերցրել, քանի՞ անգամ եք մերժել», - ասաց պատգամավորը՝ հավելելով՝ արդյոք Արմեն Դանիելյանը նոթատետրում նման նշումներ արել է, թե ոչ։

Պատասխանելով հարցին՝ Դանիելյանն ընդգծեց, որ մատնանշած հարցադրումների համատեքստում ինքը երբեք չի եղել ու չի լինի. «Ինչ վերաբերում է մնացածին՝ հետևաբար, եթե ես չկամ նման երևույթներում, բնականավար վիճակագրություն վարելու անհրաժեշտություն էլ չկա։ Կոռեկտությունից ելնելով զերծ կմնամ ձեր հարցին պատասխանելուց», - եզրափակեց նա։

Հայաստան Արմեն Դանիելյան Ազգային ժողով Գեղամ Նազարյան

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին