f

Անկախ

Աստղաձոր համայնքի ղեկավարի պաշտոնեական անփութության արդյունքում համայնքին 10 մլն դրամի չափով վնաս է պատճառվել


ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում քննված քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել է, որ Գեղարքունիքի մարզի Աստղաձոր համայնքապետարանի իրավասու պաշտոնատար անձը, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, նախկին Աստղաձոր համայնքի (ներկայում Մարտունի խոշորացված համայնքի Աստղաձոր բնակավայր) օրինական շահերին պատճառել է 10.049.760 ՀՀ դրամ գումարի գույքային վնաս՝ այդ կերպ անզգուշությամբ առաջացնելով ծանր հետևանքներ:

ՔԿ-ից հայտնում են, որ մասնավորապես, քննությամբ հիմնավորվել է, որ Աստղաձոր համայնքի ղեկավարի կողմից լիազորված անձի և մի քաղաքացու միջև 2008թ․ փետրվարին կնքվել է անշարժ գույքի վարձակալության պայմանագիր, որով վերջինիս 25 տարի ժամկետով, տարեկան 2520 դրամ վարձավճարով վարձակալությամբ տրամադրվել է համայնքի վարչական տարածքում գտնվող «Թոփ Դար» տարածքի գյուղատնտեսական նշանակության 0.1 հա մակերեսով հողատարածքը։

Դրանից ընդամենը 2 ամիս անց վարձակալը, նշված հողատարածքից 200 ք/մ մակերեսով գյուղատնտեսական գործառնական նշանակության հողատարածքը ամսական 70.000 դրամ վարձավճարով (տարեկան 840.000 դրամ) համապատասխան պայմանագրով հանձնել է ենթավարձակալության հեռահաղորդակցական գործունեություն ծավալող ընկերությանը, որը նշված հողատարածքում, առանց հողամասի նպատակային նշանակության փոփոխման, տեղադրել է կապի ենթակառուցվածքի օբյեկտ հանդիսացող ալեհավաք կայան և շահագործել այն։

Քննությամբ պարզվել է, որ 2008թ․ հոկտեմբերից մինչև 2021թ․ նոյեմբեր ընկած ժամանակահատվածում նշված համայնքի ղեկավարի պաշտոնն զբաղեցրած անձը տեղյակ է եղել վերոնշյալի, այդ թվում՝ հողատարածքը ենթավարճակալության տրամադրվելու և դրանից հետո հողային օրենսդրության պահանջների խախտմամբ, առանց հողատարածքի նպատակային նշանակությունը փոխելու, այն կապի ենթակառուցվածքի օբյեկտի շահագորման համար օգտագործելու մասին, սակայն, համապատասխան հիմքերի առկայության պայմաններում, չի լուծարել վարձակալության պայմանագիրը, միջոցներ չի ձեռնարկել համայնքի խախտված իրավունքները վերականգնելու, ինչպես նաև` օրենսդրության պահանջների կատարումն ապահովելու ուղղությամբ։ Արդյունքում` Աստղաձոր համայնքի իրավունքներին ու օրինական շահերին պատճառվել է էական վնաս, համայնքը զրկվել է ֆինանսական այդ աղբյուրից շուրջ ավելի քան 10մլն. դրամի չափով օգտվելու հնարավորությունից:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա համայնքի ղեկավարին մեղադրանք է ներկայացվել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասով (որը համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 446-րդ հոդվածի 2-րդ մասին):

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, վարույթի նյութերն ուղարկվել են դատախազություն՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ։

Վարույթն իրականացնող մարմնի և դատավարական ղեկավարում իրականցնող դատախազի կողմից ձեռնարկվել են համապատասխան միջոցներ՝ համայնքին պատճառված գույքային վնասի փոխհատուցումը երաշխավորելու նպատակով մեղադրյալի գույքի նկատմամբ արգելանք կիրառելու ուղղությամբ։

Մարտունի խոշորացված համայնքի կողմից (որում ընդգրկված է նաև Աստղաձոր բնակավայրը) ձեռնարկվել են միջոցներ՝ վարձակալության պայմանագիրը լուծելու և համայնքի խախտված իրավուքնները վերականգնելու ուղղությամբ։

ՀՀ Քննչական կոմիտե Հայաստան

Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցի տներից մեկի բակում՝ մոտ 3 մետր փոսի մեջ քաղաքացու դի է հայտնաբերվել
«Հրապարակ». Համայնքային ոստիկանություն կստեղծեն
«Ժողովուրդ». Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ Ինչպես է ԲԴԽ անդամ դարձել Արմեն Դանիելյանը
«Փաստ». Բիզնես «շղթա»՝ վիզաների ստացման գործընթացում
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ
«Փաստ». Ովքեր ում դեմ են դուրս եկել
Երևանում մեքենաներ են մնացել անձրևաջրերի տակ,լուսանկար
«Հրապարակ». Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից
«Փաստ». Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը
Խոշոր ավտովթար՝ Իսակովի պողոտայում․ կան զոհ ու վիրավորներ․ Shamshyan.com
Ինչու Էրդողանի Սպիտակ տուն այցը հիմա տեղի չի ունենա. անդրադարձ
Ոչ մի իտալացի զինվոր չի զոհվի հանուն Մակրոնի. Իտալիայի փոխվարչապետ
Ուկրաինայի գոյությունը կախված է մեզնից․ եթե ​​զենքի մատակարարումը դադարեցնենք, ապա պատերազմը 2 շաբաթից կավարտվի, և Ուկրաինան կպարտվի․ Բորել
Իսրայելը ՀԱՄԱՍ-ին վերջնագիր է ներկայացրել՝ գործարք մեկ շաբաթվա ընթացքում կամ գործողություն Ռաֆահում
Թուրքիան չի ձգտում թշնամանալ կամ պատերազմել տարածաշրջանի որևէ երկրի հետ. Էրդողան
Ամերիկացիների 1/3-րդի տվյալները կարող էին գողացվել ԱՄՆ առողջապահական համակարգի խոշորագույն կիբերհարձակման արդյունքում
Առաջին արտասահմանյան այցը երդմնակալությունից հետո. հայտնի են դարձել Պուտինի՝ Չինաստան այցի ժամկետները
Ռուսաստանը մտադիր է ընդլայնել իր հարձակողական գործողությունները. Զելենսկի
Դոնեցկում ուկրաինացիների համար բարդ իրավիճակ է. փորձագետ
Ամերիկյան համալսարանի մոտ կրակոց է հնչել․ կա վիրավոր․ Shamshyan.com
Լուլուն և Արփի Դավոյանը ԱԺ-ում նստած տակնուվրա են անում օնլայն խանութները. 168.am
Սիսիան համայնքում նռնակի պայթյունի հետևանքով մարմնական վնասվածքներ է ստացել նույն համայնքի անչափահաս բնակիչը
ՆԳՆ-ն պնդում է՝ Կիրանցում հատուկ ռեժիմ չկա, բայց չի պարզաբանվում՝ ինչ հիմքով է սահմանափակվում կոնկրետ անձանց ազատ տեղաշարժի իրավունքը.
Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Ավելին
Ավելին