f

Անկախ

ՁԳԱՆԻ ՄԻՖԸ


Այսպիսի մի միֆ կա ազգային / ընդդիմադիր շրջանակներում. եթե Նիկոլն ինչ-որ շա՜տ ահավոր, շա՜տ խայտառակ բան անի, ապա դրանով վերջապես կլցնի ժողովուրդի համբերության բաժակը և ժողովուրդն ինքնաբուխ դուրս կգա փողոց, կինքնակազմակերպվի, նիկոլական ռեժիմին կտապալի, իշխանությունը կվերցնի ու... կփոխանցի իմաստուն պետական այրերին։

Այսինքն սպասում են, որ ինչ-որ իրադարձություն կդառնա «ձգան» (անգլերեն՝ trigger, triggering event), որից բարձացած ալիքը կսրբի նիկոլաթուրթական օկուպացիոն ռեժիմը։

Երբ ժողովուրդը հերթական սարսափելի իրադարձությունից հետո հերթական անգամ Նիկոլին չի քշում («կովիդից առաջին 100 մահը», կապիտուլյացիան, Արցախի հանձնումը, հղի երիտասարդ կնոջը Նիկոլի կորտեժի տակ գցել-սպանելը, Եռաբլուրում կարմիրբերետավորների հարձակումը զոհվածների ծնողների վրա և այլն, և այլն), թրիգերային իրադարձության վրա հույս դրած ու հերթական անգամ հուսախաբ եղած մարդիկ սկսում են քլնգել ժողովրդին կամ ժողովրդի առանձին խմբերին։ Ինչպես հայտնի մուլտֆիլմում. «это неправильный жоховурд, и он делает неправильный мёд»...

Թվում է, թե 5 տարում կարելի էր հասկանալ, որ ժողովրդական ցասման մեխանիզմներն այդպես չեն աշխատում։ Կարելի էր զգալ, որ «մեկ կայծից բռնկված ինքնաբուխ հուժկու ալիքի» մոդելն իրականության հետ կապ չունի...

Էլ ի՞նչ կարելի էր անել...

Կարելի էր մի քանի գիրք կարդալ պայքարելու ձևերի, պայքարի ռազմավարություն մշակելու, հանրային մոբիլիզացիայի, քաղաքացիական ցանցեր և հասարակական ինստիտուտներ կառուցելու մասին։ Կարելի էր փորձել ուսումնասիրել այլ ժողովուրդների ու պետությունների փորձը, հասկանալ, թե որն ինչքանով է կիրառելի մեր իրավիճակում։

Կարելի էր ֆիլմեր դիտել, դասընթացներ անցնել (այո-այո, այդպիսի դասընթացներ էլ կան, գրողը տանի)։ Կարելի էր, ի վերջո, մուլտիկներ դիտել այդ թեմայով կամ 3-րոպեանոց կարճ տեսանյութեր։

Կարելի էր քարոզչության մասին սովորել ու ոչ թե նավթալինոտ ու վաղուց հնացած շառլատանական գրքերից, այլ սոցիալական հոգեբանության և մարքեթինգի ամենաժամանակակից աշխատություններից։

Եթե ինքնուրույն կարդալու ու «մարսելու» ժամանակ չկար, ապա կարելի էր մասնագետներ վարձել թեկուզ Եվրոպայից, ԱՄՆ-ից, նույնիսկ Չինաստանից։ Պատվիրել, որ գան, ցույց տան, սովորեցնեն։

Բայց շատ ավելի հեշտ է, իհարկե, ուղղակի անվերջ ֆետիշացնել միֆական «ձգանը», փնտրել ու չգտնել կախարդական այն փայտ... իրադարձությունը, որն ի վերջո, իբր, կբարձրացնի ժողովրդական ցասման այդ հեքիաթային ալիքը և անվերջ փնթփնթալ այդ միֆի շրջանակների մեջ համառորեն չտեղավորվող ժողովրդի վրա։

Կարեն Վրթանեսյան ՖԲ Գրառում Հայաստան

Բայդենը ներել է 317,000 ամերիկացու՝ 6,1 միլիարդ դոլարի ուսանողական պարտքը
Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար
Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Գազայի հատվածի վերակառուցումը կարժենա 40 մլրդ դոլար
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Շոլցն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում պատանդներին ազատելուն ուղղված ջանքերը
Մակրոնը հերթական անգամ հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
ISW-ն չի բացառում Ռուսաստանի՝ օդադեսանտային ստորաբաժանումները Արևելյան Ուկրաինա տեղափոխելու մտադրությունը
Շոլցն ու Մակրոնը Սի Ցզինպինի այցից առաջ գաղտնի ընթրիք կանցկացնեն Փարիզում. Politico
Ավտոն շուռ եք տալիս հենց հիմա. ոստիկանական բեսպրիդել Կիրանցում
Ռազմական ոստիկանության պետը Կիրանցում հսկում է տարածքների հանձման գործընթացը
Կիրանցում մարդկանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել․ ՄԻՊ
Չինաստանը, Ճապոնիան և Ռուսաստանը այլատյացության պատճառով տնտեսական դժվարություններ են ապրում. Բայդեն
Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
Սա ազգային պայքար է
Երբ ավարտից հետո փորձեցինք վճարել ծառայության համար, շատ նեղացավ, խնդրեց, որ նորից իր կացարան տանենք: Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր…
Ավելին
Ավելին