f

Անկախ

Երեկվա միջադեպի պատճառը ՔՊ-ականներից մեկի, որը շատ հաճախ չի գիտակցում ինչ է ասում, սադրանքն էր. Աղվան Վարդանյան


Ազգային ժողովի այսօրվա՝ մայիսի 25-ի նիտում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն անդրադարձավ նախօրեին ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպին:

«Ժամանակ առաջ մեկը (նկատի ունի վարչապետ Նիկոլ Փաշինյանին-խմբ) ասել էր, որ եթե առաջ պառլամենտում ընդդիմությունն ու իշխանությունը վիճում էին, կռվում էին, հիմ արդեն լսում ենք իրար: Ցավոք,  ճիշտ դուրս չեկավ, եւ պատճառը ՔՊ-ական պատգամավորներից մեկի, որը հաճախ չի գիտակցում՝ ինչ է ասում, սադրանքն էր, հրահրանքն էր:

Երկրորդ, անվտանգության աշխատակիցների անօրինական, անթույլատրելի վարքագիծն էր պատգամավորների հանդեպ: Հարգելի պատգամավորներ, նկատի ունեցեք, որ մենք այստեղ ենք մեր նպատակներով, դուք, երևի, ձեր նպատակներով, բայց նման վարքագիծը երբեք չի հանդուրժվելու»,- ասաց Վարդանյանը։

Նիստը նախագահող ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն ասաց, որ չի կարող որևէ վարքագիծ,  որը խաթարում է ԱԺ աշխատանքները, հանդուրժվել։

«Երեկ ԱԺ նախագահը նկատողություն է հայտարարել եւ պարոն Աղազարյանին, եւ պարոն Սարգսյանին:

Ինչ վերաբերում է անվտանգության աշխատակիցների հետ պարոն Սարգսյանի, և ընդհանրապես ձեր խմբակցության շփումներին,  իմ աչքերով եմ տեսել, թե ինչպես էին հրահրում անվտանգության աշխատակիցներին ու վիրավորում»,- ասաց Ռուբինյանը։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Հովիկ Աղազարյանն ասաց. «Հարգարժան պարոն Վարդանյան, այդ անձնավորությունը ես եմ, և ես  կանդրադառնման ձեզ որոշ դրվագներով, խնդրում եմ ուշադիր լինեք իմ ելույթներին»։

Դահլիճում ներկաները սկսեցին ծիծաղել։ Ռուբեն Ռուբինյանը նախազգուշավում հայտարարեց Աղվան Վարդանյանին. «Նախազգուշացում եմ հայտարարում տեղից  խոսելու և պարոն Աղազարյանին վիրավորական կերպով դիմելու համար։ Ի՞նչ է  նշանակում՝  մյուս անգամ ինձ չդիմես։  Այսինքն՝ ինքը կարո՞ղ է դիմել, պարոն Աղազարյանը չի՞ կարող դիմել»։

Հիշեցնենք, որ նախօրեին ԱԺ-ում նիստի ժամանակ իրավիճակը լարվել էր ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի ելույթից հետ։ Նա դիմել էր դատավոր Արմեն Դանիելյանին. «Դուք իմ լսելու իրավունքը չեք ապահովել, որովհետև տղամարդկություն չեք ունեցել նայել իմ աչքերի մեջ ու կալանավորել... Վերջում էլ ամբիոնից իջնելուց ասացի՝ երկու տարի անցել է, տեսնեմ՝ կարող ես նայել հիմա աչքերի մեջ»։ Իրավիճակը լարվեց, երբ ընդդիմադիր պագամավորների ներկայացմամբ, ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանն ասել է՝ «վեր ընկի տեղդ»։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը անվտանգության աշխատակիցներին հրահանգել է դուրս տանել Արթուր Սարգսյանին: ԱԺ դահլիճում, ապա նեւ միջանցքում քաշքշուկ է սկսվել:

Իրավիճակը հանդարտվելուց հետո ԱԺ նախագահը հայտարարել, որ նկատողություն է հայտարրում Հովիկ Աղազարյանին եւ Արթուր Սարգսյանին:

Հայաստան ՔՊ քաշքշուկ Ազգային ժողով Աղվան Վարդանյան

Դեսպան. Զվարթնոցում տեղի ունեցող գործընթացները չեն նշանակում, որ Հայաստանին այս պահին ռուսական բազա պետք չէ
ՀՀ իշխանությունները հայտարարել են, որ Պուտինին չեն ձերբակալի, եթե նա գա Հայաստան
Քաղաքացու օրվա առթիվ Նիկոլ Փաշինյանը Գավառում հանդես է գալիս բանախոսությամբ (ուղիղ)
2018 թվականի պայքարը աթոռի, իշխանության և, ինչպես կարճ ժամանակ հետո պարզ դարձավ, Արցախի հանձնման ու ՀՀ տարբեր տարածքների զիջման համար էր
Պետք չկա թաքնվելու հոգևոր դասի թիկունքում, հանդես գալու Սբ Եկեղեցու շուքի ներքո. դո՛ւրս եկեք ասպարեզ և ինքնե՛րդ գործեցեք
«Ժողովուրդ». Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս «տեղը բերել» իր կարգավիճակը
«Փաստ». Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել»
«Հրապարակ». Դա կլիներ մեր վերջը. Փաշինյանը՝ ադրբեջանցի «փախստականների» մասին
«Փաստ». Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ»
«Հրապարակ». «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել է
«Ժողովուրդ». 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխություններ. հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է
«Ժողովուրդ». Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են
«Հրապարակ». Տավուշի մարզպետը հացի սեղանի շուրջ փորձել է լվանալ գյուղացիների գլուխները
«Փաստ». Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան»
Տավուշի, Շիրակի, Գուգարաց թեմերի առաջնորդները մարդկանց հետ են, քանի որ դա հոգևորականի էությունից է բխում․ Թաթոյան
«Հրապարակ». Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի
Զինված ուժերը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու ցանկացած փորձ կարժանանա իրավական գնահատականի․ ՊՆ
Կիրանցում լուսաձայնային նռնակից տուժած 4 կին, 1 տղամարդ և 2 ոստիկան են տեղափոխվել «Իջևան» ԲԿ
Բագրատ Սրբազանն այցելել է Կիրանցում բախման ժամանակ տուժած երկու ոստիկաններին
Տավուշցի շուրջ 20 պայմանագրային զինծառայող միացել է պայքարին
Ռուս խաղաղապահների գրեթե ողջ զnրակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ. Reuters
Ռուսաստանում և Իրանում տեղի ունեցած ահաբեկչությունները ԱՄՆ-ի և Արևմուտքի կողմից ահաբեկչությանն աջակցելու արդյունքն էին. Իրանի պաշտպանության նախարար
Ռուսաստանն ու Եվրոպան ստիպված կլինեն կրկին վերականգնել հարաբերությունները. Պուտինի մամուլի քարտուղար
Պենտագոնի ղեկավարը հաստատել է F-16-ների մատակարարումները Կիև 2024 թվականին
Էրդողանը հետաձգել է այցը Միացյալ Նահանգներ
Ավելին
Ավելին