f

Անկախ

Կամո Ունանյան․ «Երբեք չպետք է կանգ առնել, հարկավոր է միշտ առաջ շարժվել և գնալ նոր հաղթանակների հետևից»


Մայիսի 18-21-ը Ռումինիայի Օրադեա քաղաքում կայացավ շիտորյու վարկածով կարատեի Եվրոպայի առաջնությունը, որտեղ հերթական տպավորիչ և հաղթանակած ելույթներն ունեցավ աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Կամո Ունանյանը։ Հայ մարզիկը ոչ մի շանս չտվեց 6 մրցակցից և ոչ մեկին ու հռչակվեց Եվրոպայի չեմպիոն։
Անկախի հետ զրույցում Կամոն կիսվում է տպավորություններով, խոսում նաև MMA-ում կարիերան շարունակելու լուրջ նպատակների մասին։


-Շնորհավորում ենք աշխարհամասում առաջինը ճանաչվելու կապակցությամբ։
-Շնորհակալ եմ։ Շիտորյու վարկածով Եվրոպայի առաջնությանը վաղուց էի պլանավորել մասնակցել, քանի որ ստացել էի հրավեր կազմակերպիչներից։ Մարզումներս անցկացրել եմ Հայաստանում և Ռուսաստանում։


-Առաջնության ընթացքի, մրցակիցների մասին ի՞նչ կասեք։
-Շիտորյուն կարատեի 4 պաշտոնական ոճերից  է։ Եվրոպայի առաջնությունը կայացավ մայիսի 18-21-ը Ռումինիայի Օրադեա քաղաքում, որտեղ, հաղթելով 6 մենամարտում, դարձա Եվրոպայի չեմպիոն։
Մասնակցել եմ -80 կգ քաշային կարգում։  Մրցակիցներս բավական ուժեղ էին և փորձառու։ Առավել դժվար էր ֆրասիացի և ռումինացի մարզիկների հետ մենամարտները, որոնցում  հաղթանակ տոնեցի։


-Ի՞նչ տվեց Ձեզ հերթական ձեռքբերումը։
-Երբեք չպետք է կանգ առնել, հարկավոր է միշտ առաջ շարժվել, չպետք է բավարարվել ձեռքբերված հաջողություններով, պետք է միշտ ձգտել նոր հաղթանակներ ու հաջողություններ գրանցել տարբեր վարկածներով աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում, որպեսզի մտնես պատմության մեջ, որպեսզի չասես կարող էի, բայց չարեցի, քանի որ ժամանակը մարզիկի կյանքում շատ կարճ է ու պետք է ամեն ինչ անել՝ հաղթելու համար։


-Բոլորովին վերջերս մասնակցեցիք նաև MMA մենամարտի, որտեղ փայլուն հաղթանակ տոնեցիք։ Ծանրաբեռնվածությունը շա՞տ չէ, ինչպե՞ս  եք հասցնում վերականգնվել, չհոգնել ու նոր հաղթանակների հետևից գնալ։
-Ծանրաբեռնվածությունը բավական շատ է, կտրել եմ ինձ տոնական առիթներից՝ ծնունդ, կնունք, հարսանիք, ամեն օր մարզվում եմ, դրա հետ մեկտեղ բուժումներ, մերսում։ Այլ բաների վրա ժամանակ չեմ ծախսում, և արդեն երկար ժամանակ բավական լավ ստացվում է։


Այս տարի  2 մարտ եմ անցկացրել MMA-ում, մարտի 26-ին Հայաստանում, ապրիլի 30-ին Մոսկվայում։  Առավել դիտարժան 2-րդ մարտն էր, որտեղ 20 վայրկյանում նոկաուտի ենթարկեցի մրցակցիս։
Այս տարի պլանավորել եմ տարբեր երկրներում  լուրջ մենամարտեր  անցկացնել, ավելի շատ խորանալու եմ մարտեր առանց կանոնների մեջ, հուսով  եմ, որ արդեն հաջորդ տարի համաշխարհային մեծ կազմակերպությունների հետ պայմանագիր կկնքեմ և նոր մարտեր կանցկացնեմ։

Կամո Ունանյան Հայաստան Սպորտ կարատե Խառը մենամարտեր Եվրոպայի առաջնություն չեմպիոն ոսկե մեդալ հարցազրույց խմբագրի ընտրանի

Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
Սա ազգային պայքար է
Երբ ավարտից հետո փորձեցինք վճարել ծառայության համար, շատ նեղացավ, խնդրեց, որ նորից իր կացարան տանենք: Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր…
․․․ թե ինչպես են բիրտ ուժ կիրառում սեփական հայրենիքն ու տունը պաշտպանող կիրանցեցիների նկատմամբ և հետո հրճվում
Ոստիկանները բլոկավորում են այն հատվածները, որոնք պետք է միակողմանի հանձնվեն Ադրբեջանին. Աբրահամյան
Սպանություն երեւանյան ռեստորանում․ միասին ընթրել են. հետո հանել է ատրճանակն ու կրակել. 46-ամյա տղամարդ է կալանավորվել
Կիրանցում մեկ ժամից ավել հոսանք չկա, ինտերնետն էլ թույլ է
Կիրանցում փաստացի ապօրինի անցագրային ռեժիմ է սահմանվել. ՆԳՆ-ն չի կարողացել չկայակոչել իր գործողությունների հիմքը
Ինչ պայման դրել են, ընդունել եմ, էլի թույլ չեն տվել մտնեմ Կիրանց. մեր սեփական երկրում գերության մեջ ենք ապրում. Բագրատ սրբազան
Որքան էլ փորձեր արվեն այլ դաշտ տեղափոխել այս պայքարը, միևնույն է, պայքարը շարունակվում է. Սուրեն Պետրոսյան
Ադրբեջանցի սահմանապահների հայտարարությունը
Անահիտ Ավանեսյանը պաշտոնանկ կարվի
Ադրբեջանում 96,2 %-ը «Զանգեզուրը, Իրավանը և Գյոյչան» համարում է ադրբեջանական պատմական հողեր. «Թաթոյան» հիմնադրամ
Երևանում անհնազանդության ակցիաները շարունակվում են
«Հրավիրելու ենք փակ հանդիպման». Ընդդիմադիր խմբակցությունները կդիմեն միջազգային կառույցների ու դեսպանատներին
Իրազեկման ակցիա Գյումրիում՝ ի աջակցություն տավուշցիների
Ավելին
Ավելին