Իտալիայի ֆուտբոլի գավաթի խաղարկության հաղթողը երկրորդ տարին անընդմեջ Միլանի «Ինտերն» է:
Իտալիայի գավաթի խաղարկության եզրափակչում «Ինտերը» մրցեց «Ֆիորենտինայի» հետ և առավելության հասավ 1:2 հաշվով: «Ինտերի» կազմում դուբլի հեղինակ դարձավ Լաուտարո Մարտինեսը, իսկ «Ֆիորենտինայի» միակ գնդակը խփեց Նիկոլաս Գոնսալեսը:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի մասնակցել հանդիպմանը Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի պատասխան խաղում ստացած վնասվածքի պատճառով։
«Ինտերը» դուրս է եկել նաև Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, որտեղ հունիսի 10-ին կմրցի Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» հետ: