f

Անկախ

107 դպրոց և կրթահամալիր՝ շուրջ 30 հազար երեխայի համար


ՀՀ կառավարության որոշմամբ ԿԳՄՍ նախարարությանը 2023 թվականի պետական բյուջեով հատկացված միջոցներից կատարվել է վերաբաշխում 396 մլն 600 հազար դրամ գումարի չափով:

 

Գումարը կուղղվի ՀՀ Արագածոտնի, Արմավիրի և Գեղարքունիքի մարզերում 42 հաստատության՝ 20 կրթահամալիրի ստեղծման և 22 դպրոցի կառուցման համար անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակմանը ու փորձաքննության ծառայությունների ձեռքբերմանը։

Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ նշելով, որ այս որոշումը ևս մեկ քայլ է՝ Կառավարության կարևորագույն թիրախներից մեկի՝ 300 դպրոցի և 500 մանկապարտեզի կառուցման, վերակառուցման, հիմնանորոգման ծրագրի իրականացման ուղղությամբ։

 «Այս որոշմամբ հաստատում ենք ՀՀ Արագածոտնի, Արմավիրի և Գեղարքունիքի մարզերում կառուցվելիք կրթահամալիրների կամ դպրոցների ցանկը՝ կախված դրանց չափսերից և նախատեսվող հզորություններից: Վերաբաշխումն իրականացվում է կապիտալ ծախսերի համար հատկացված միջոցներից»,- նշել է նախարարը և պարզաբանել, որ նախապես պլանավորված աշխատանքների ծավալները  փոփոխվել են։  Որպես օրինակ՝ նա նշել է Ալագյազ բնակավայրի միջնակարգ դպրոցը, որտեղ  նախատված էին որոշակի կառուցման աշխատանքներ, սակայն ընթացքում որոշվել է կառուցել ավելի մեծ ծավալի և շրջակա բնակավայրերը սպասարկող համալիր:

Ժաննա Անդրեասյանը հիշեցրել է, որ ՀՀ կառավարության ևս երկու որոշմամբ հաստատվել են Արարատի և Կոտայքի մարզերում 25 կրթահամալիրների և դպրոցների, իսկ Սյունիքի մարզում՝ գյուղական բնակավայրերի 40 հաստատությունների ցանկերը: «Այսպիսով՝ Կառավարության երեք որոշմամբ 107 հաստատությունների կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման աշխատանքների համար հատկացվել են միջոցներ, որոնցից շուրջ 60-ը կրթահամալիներ են, որոնք գործում են նաև որպես մանկապարտեզներ: Այս որոշումները վերաբերում են շուրջ 30 հազար դպրոցահասակ երեխաների, որոնք հնարավորություն կունենան հաճախելու բոլորովին նոր, անվտանգ և արդիական գույքով հագեցված դպրոցներ և կրթահամալիրներ»,- նշել է նախարարը՝ հավելելով, որ առաջիկայում նման որոշումներ կլինեն նաև Շիրակի, Լոռու, Վայոց ձորի, Տավուշի և Երևանի համար՝ ամբողջացնելով ողջ հանրապետությունը: 

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը ևս կարևորել է որոշման ընդունումը՝ նշելով, որ նշյալ 107 հաստատության շինարարական աշխատանքների ծավալը կկազմի  առնվազն 150 մլրդ դրամ. «Իհարկե, միայն մեկ տարվա ընթացքում չեն իրականացվի  շինարարական աշխատանքները, որովհետև յուրաքանչյուր դպրոցի կառուցման  համար պահանջվում է շուրջ 2 տարի: Սակայն սա փաստում է, որ 2024 և 2025 թթ. այս ուղղությամբ շինարարական աշխատանքների և կառավարության հատկացրած կապիտալ ծախսերի ծավալը զգալիորեն ավելանալու է»,- նշել է փոխվարչապետը՝ շեշտելով, որ բացի այս հաստատություններից՝ կան տասնյակ դպրոցներ, որոնք ներկայում գտնվում են շինարարական աշխատանքների փուլում, և  2023, 2024, 2025 թվականներին կունենանք նոր դպրոցներ՝ ժամանակակից գույքով ապահովված:

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը տեղեկացրել է՝ նախատեսվում են այս տարվա ընթացքում ավարտել նախագծման աշխատանքները և այնուհետև ձեռնամուխ լինել կառուցապատմանը:

Կրթահամալիրներ՝ փոքրաթիվ աշակերտներով բնակավայրերի համար 

Նշենք, որ կրթահամալիրների ստեղծման ծրագրում ուսհաստատությունների ընդգրկման նախապայմաններն են դպրոցների փոքրաքանակ աշակերտական համակազմը, նախադպրոցական ծառայությունների բացակայությունը և շահառու երեխաների թիվը։

Նշված նախապայմաններից ելնելով՝ ՀՀ Արագածոտնի մարզում ընտրվել է 7, Արմավիրի մարզում՝ 4, իսկ Գեղարքունիքի մարզում՝ 9 բնակավայր։ Այդ բնակավայրերն են. Արագածոտնում՝ Ագարակավան, Ռյա Թազա, Նոր-Ամանոս, Ճարճակիս, Զարինջա, Վարդենուտ, Կարին, Արմավիրում՝ Երասխահուն, Վարդանաշեն, Երվանդաշատ, Նոր Արտագերս, Գեղարքունիքում՝ Թթուջուր, Մարտունի, Դպրաբակ, Շատվան, Կախակն, Արեգուն, Փոքր Մասրիկ, Մաքենիս, Մադինա:

 

Դպրոցներ՝ աշակերտական մեծ համակազմ ունեցող բնակավայրերի համար

 

Ուսումնասիրությունների արդյունքում որոշվել են նաև այն բնակավայրերը, որտեղ դպրոցների աշակերտական համակազմը մեծ է և նպատակահարմար է կառուցել դպրոցների նոր շենքեր (Արագածոտնի մարզում՝ 8, Արմավիրի մարզում՝ 8, իսկ Գեղարքունիքի մարզում՝ 6 բնակավայր): Այդ դպրոցներն են. Արագածոտնում՝ Ապարանի Վ. Եղիազարյան անվան թիվ 1 հիմնական դպրոց (կկառուցվի միջնակարգ դպրոց), Թալինի թիվ 2 հիմնական դպրոց (կկառուցվի միջնակարգ դպրոց), Ներքին Սասնաշենի միջնակարգ դպրոց, Աշտարակի Վ.Պետրոսյան անվան հիմնական դպրոց, Ալագյազի միջնակարգ դպրոց, Օշականի Մ. Մաշտոցի անվան միջնակարգ դպրոց, Արագածավանի թիվ 2 միջնակարգ դպրոց, Նոր Եդեսիայի Ն. Շնորհալու անվան միջնակարգ դպրոց, Արմավիրում՝ Ջրառատի Թ. Խաչատրյանի անվան միջնակարգ դպրոց, Արաքսի Զ. Ավետիսյանի անվան միջնակարգ դպրոց, Գեղակերտի միջնակարգ դպրոց, Վաղարշապատի Վ. Ռշտունու անվան թիվ 11 հիմնական դպրոց, Վաղարշապատի Ե. Օտյանի անվ. թիվ 7 հիմնական դպրոց, Վանանդի միջնակարգ դպրոց, Նոր Կեսարիայի միջնակարգ դպրոց, Ամբերդի Հ. Նավասարդյանի անվան միջնակարգ դպրոց, Գեղարքունիքում՝ Գավառի թիվ 5 հիմնական դպրոց, Ծովինարի Արծրուն Խաչատրյանի անվան միջնակարգ դպրոց, Սևանի Վ. Կարապետյանի անվան թիվ 3 հիմնական դպրոց, Լիճքի հիմնական դպրոց (կկառուցվի միջնակարգ դպրոց), Վարդենիսի թիվ 3 հիմնական դպրոց, Գավառի Գեորգի Մնացականյանի թիվ 7 միջնակարգ դպրոց:

 

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

 

ֆինանսավորում դպրոցներ Հայաստան

Արարատ Միրզոյանն աշխատանքային քննարկում է ունեցել Դոհայում ՀՀ դեսպանության անձնակազմի հետ
Հայկ Մարությանը ոչ մի դեպքում չի համագործակցի Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի հետ
Մենք օգոստոսին պատրաստվում ենք տրանսպորտի թանկացման դեմ շարժում սկսել. Հայկ Մարության
Եղանակը Հայաստանում
Նոր իշխանությունն իր հախուռն գործողություններով մոտեցրեց Ադրբեջանի հետ պատերազմը. Մարության
Իշխանությունը ուղղակի Ադրբեջանի խոսքով գնում է զիջումների, սա նոր լեվլ է. Հայկ Մարության
«Տավուշը հանուն Հայրենիքի»-ն հերքում ու ներողություն է պահանջում Բագրատ Սրբազանի մասին սուտ լուր տարածած ՔՊ-ականից
Նիկոլ Փաշինյանը եւ նրա թիմը այլեւս անելիք չունեն, նրանք պետք է հեռանան. Հայկ Մարության
Այս պայքարն անպայման հաջողելու է. Դիվանագետների համահայկական խորհուրդ
«Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս». Ինչպիսին է ամբողջ մայիս ամսվա եղանակային կանխատեսումը
Արտաշավան և Սաղմոսավան բնակավայրում գործարկվելու են էլեկտրական շչակներ
«2018-ին եկած իշխանությունը կորցրեց արագ ռեֆորմների հնարավորությունը». Հայկ Մարությանի նոր կուսակցության համագումարը
Հայաստանն ու Իրանը քննարկել են երկու երկրների միջև չվերթերի ավելացման հարցը
Տոկաեւը ողջունել է ԱԳ ղեկավարների բանակցություններն Ալմաթիում անցկացնելու Բաքվի եւ Երեւանի համաձայնությունը
Երևան-Երասխ ճանապարհին բախվել են «Mercedes»-ն ու իրանական բեռնատարը. կան վիրավորներ
Դրամավարկային քաղաքականությունը ձախողված է, այն արմատական բարեփոխումների խիստ կարիք ունի. Սուրեն Պարսյան
«Տեղյա՞կ եք՝ ինչ ա կատարվում Տավուշում». Քաղաքացիները փակել են Սպիտակ-Վանաձոր ճանապարհը
Մենք տագնապալի օրերում ենք ապրում. Բագրատ Սրբազան
Արտահերթ պատմական ընտրություններ. Վահե Հովհաննիսյան
Ցուցարարները փակել են Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհը
Վայոց ձորում հրդեհ է բռնկվել «Mercedes» կցորդիչով բեռնատարում. կրակը տեսանելի է մի քանի հարյուր մետրից
Սևանա լճից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 41 հատ խեցգետնաորսիչ և 8 ձկնորսական ցանց
Սուրեն Պապիկյան, մի գիշերվա ընթացքում 15 զոհ ես տվել, թուրքը էդքան չէր կարա. կացարանի հրդեհից զոհված զինվորի հայր
Ծովինար Համբարձումյանն իր հավատարմագրերն է հանձնել ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրենին
«Խելքներդ գլուխներդ հավաքեք». Կացարանում զոհվածների ծնողները մինչեւ մայիսի 10–ը ժամանակ տվեցին իշխանություններին
Ավելին
Ավելին