Ընտրություններին մասնակցել են ԱԺ 107 պատգամավորից 67-ը։
ՀՀ ազգային ժողովը Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության կազմի դատավոր ընտրեց Ելիզավետա Դանիելյանին։
Այս ընտրությանը ԱԺ 107 պատգամավորից մասնակցել է 67-ը, անվավեր քվեաթերթիկներ չեն եղել։
Նշենք, որ մյուս թեկնածուներն էին նաև Արմեն Դանիելյանը և Արսեն Նիկողոսյանը։
Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմի դատավորի ընտրությանը մասնակցել է 107 պատգամավորից 67-ը։ Միաձայն ընտրվել է Լիզա Գրիգորյանը։
Մյուս թեկնածուներն էին Կարեն Աղաջանյանը և Կարեն Թումանյանը։