f

Անկախ

«Խոնարհված ուխտավայրը». մասնագետները հորդորում են փրկել միջնադարյան ճարտարապետության գոհարներից Աղջոց վանքը. Aysor.am


 

«Խոնարհված ուխտավայրը». մասնագետները հորդորում են փրկել միջնադարյան ճարտարապետության գոհարներից Աղջոց վանքը. Aysor.am

18:03, 25.05.2023

Տարածաշրջան:Հայաստան
Թեմա: ՀասարակությունՄշակույթ

 


 

Aysor.am-ը պատրաստել է տեսաֆիլմ Միջնադարյան Հայաստանի ճարտարապետության գոհարներից Աղջոց Սուրբ Ստեփանոս վանքի մասին, որը գտնվում է փլուզման եզրին։

Միջնադարյան Հայաստանի ճարտարապետության գոհարներից Աղջոց Սուրբ Ստեփանոս վանքը, որ հարուստ է բացառիկ պատկերաքանդակներով՝ Ստեփանոս եկեղեցու արևմտյան մուտքի ճակատին Ահեղ Դատաստանի և հարավային պատին Դանիելի քանդակներով, Ս. Պողոս-Պետրոս եկեղեցու արևմտյան մուտքի աջ և ձախ կողմերում երկու առաքյալների հարթաքանդակներով, փլուզման եզրին է։ Աղջոց վանքում են պահպանվել կարևորագույն մասունքներ՝ Ս. Ստեփանոս քահանայի Աջը և Ս. Գրիգոր Լուսավորչի որդու՝ Արիստակես Ա Կաթողիկոսի Աջը։ Վանքը ժամանակին եղել է նաև գրչության կենտրոն։

 

 

Խոսրովի Արգելոցի բաձրավանդակին՝ բնակավայրերից հեռու, ճանապարհների բացակայությամբ էլ խոնարհված վանքը հարյուրավոր ուխտավորների համար սրբազան աղոթատեղի է։ Ուխտավորները վանք գնում են զավակների հետ, որ չլինի հանկարծ որևէ սերունդ մոռանա միջնադարյան Հայաստանի կարևորագույն վանքերից մեկի մասին։ Աղջոց վանքի զորության մասին պատմող վկայությունների պակաս չկա, բայց վանքի հանդեպ հոգատարության պակասն ակնհայտ է։

ՀԱԵ Մասյացոտն թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանի հավաստմամբ թեմը պատրաստ է աջակցել համայնքին, նախարարությանը՝ օր առաջ վանքի վերականգնման աշխատանքները սկսելու համար։ Վերականգնող ճարտարապետ Գարեգին Կնյազյանի հավաստմամբ վանքի վերականգնման նախագիծը կա. պետական աջակցություն, կամք և ցանկություն է պետք կարևոր գործը կյանքի կոչելու համար։

ԵՊՀ հայոց պատմության ամբիոնի դոցենտ, պատմական գիտությունների թեկնածու Միքայել Մալխասյանը Aysor.am-ի հետ զրույցում նշում է, որ վանքի վերականգնումը պետք է սկսել հնագիտական աշխատանքներից։ Վերականգնող ճարտարապետ Աշոտ Հակոբյանը հորդորում է օր առաջ գործի անցնել, քանի որ վանքի բացառիկ հարստություն համարվող պատկերաքանդակները ցանկացած փոքրիկ ցնցումից կարող են անդառնալիորեն վնասվել։

Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Կարեն Մաթևոսյանն Aysor.am-ի հետ զրույցում ասում է՝ վանքը բնակավայրերից հեռու է, շինությունների քարերը տեղում են՝ այդպիսով հեշտանում է կառույցների վերականգնումը։ Պատմաբանը լիահույս է, որ ճանապարհներ կկառուցվեն, վանական համալիրը զբոսաշրջային վայր կդառնա։

«Խոնարհված ուխտավայրը» ֆիլմը ներկայացնում է Աղջոց Սուրբ Ստեփանոս վանքի բացառիկության և վանքի վերականգնման կարևորության մասին։

Աղջոց վանք Հայաստան Տեսանյութ

Եթե այս իշխանությունից հիմա էլ չազատվենք, նույնը լինելու է յուրաքանչյուրիս տան ու արժանապատվության հետ. Չալաբյան
«Հրապարակ». Սպասում են Օսկանյանի հետ հանդիպմանը
«Սրանք ազգի դավաճան են». Կիրանցի բնակիչը` ոստիկաններին
Բագրատ Սրբազանն այս պահին ոստիկանության Իջեւանի բաժանմունքի մոտ է
Բերման ենթարկվածներին հերթով ազատ են արձակում. Մարդիկ դաժան ծեծի են ենթարկվել. վնասվածքներ ունեն. ԱԺ պատգմավոր
Կիրանցում Լենա տատի ինքնազգացողությունը կտրուկ վատացավ
Լևոն Քոչարյանի օգնականը կալանավորվել է․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Մեր տները լաց բերեցիք, չեք մարսելու. կիրանցի
«Հրապարակ». Արեւմուտքի հերթական պահանջը՝ ԱԱԾ-ի վերաբերյալ
«Հրապարակ». Բագրատ Սրբազանը չի կարող հավակնել վարչապետի պաշտոնին
Կիրանցից բերման է ենթարկվել 31 քաղաքացի. Փակվել են գյուղ տանող ճանապարհները՝ ականզերծման աշխատանքների համար
Կիրանցում բերման ենթարկվածների շրջանում կան անչափահասներ
«Փաստ». Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում
Կիրանցում ոստիկանները իրականացնում են «Օղակ» օպերացիա. Փակել ն գյուղի մուտքերը. Գառնիկ Դանիելյան
Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»
Վթարի պատճառով 36 ժամ ջուր չի լինելու Լոռու մարզում
Բիրտ ուժ կիրառելով Իջևանի ոստիկանության բաժին բերման են ենթարկել ճանապարհը փակած կիրանցեցի տղամարդկանց․ Գառնիկ Դանիելյան
Ոստիկանական զորքը Կիրանցում բացել է ճանապարհը ակնազերծողների համար
Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ»
ԱԺ նիստերը «երկարուձիգ» են լինելու. հնարավոր է դրանք մյուս շաբաթ եւս շարունակվեն. «Ժողովուրդ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
ՈՒՂԻՂ. Գերլարված իրավիճակ Կիրանցում. բնակիչների հետևից ոստիկանական զորք է եկել
Իրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Ուկրաինան հայտնել է ռազմադաշտում F-16 կործանիչների կիրառման մոտավոր ժամկետի մասին
Ավելին
Ավելին