Ազգային ժողովի մայիսի 25-ի նիստում հրապարակվել են Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի երկու դատավորների ընտրության գաղտնի քվեարկության արդյունքները:
Բարձրագույն դատական խորհուրդն առաջադրել է դատավորներ Անահիտ Թումանյանի, Գայանե Մազմանյանի, Սերգեյ Մեղրյանի, Վահագն Թորոսյանի, Լիլիթ Խաչատրյանի եւ Անի Մխիթարյանի թեկնածությունները:
Առկա թեկնածությունների քննարկումը, ինչպես նաեւ գաղտնի քվեարկությունը տեղի է ունեցել երկու փուլով՝ յուրաքանչյուրում երեք թեկնածու: Արդյունքում պատգամավորները միաձայն ընտրեցին Սերգեյ Մեղրյանին։ Երկրորդ թեկնածուի հարցում նրանց չի հաջողվել կողմնորոշվել։
Այդ կապակցությամբ ԲԴԽ-ն նոր թեկնածուների կներկայացնի։