Լինելով նորանկախ Հայաստանի նոր, հետխորհրդային լրագրության դպրոցի հիմնադիրներից մեկը, Արմեն Դուլյանն այսօր էլ շարունակում է ակտիվ լրագրողական գործունեությունը՝ պրոֆեսիոնալ լրագրողի ուսանելի օրինակ հանդիսանալով մամուլի նոր սերնդի ներկայացուցիչների համար։ Արմեն Դուլյանն անցած տասնամյակներին աշխատել է ոչ միայն հայկական, այլ նաև օտարերկրյա տարբեր լրատվամիջոցներում՝ միշտ պահպանելով պատասխանատու լրագրության և էթիկայի բարձր նշաձողը։
Հայաստանի Ժուռնալիստների միությունը հոբելյանի առթիվ շնորհավորում է վաստակաշատ լրագրողին՝ ցանկանալով, առաջին հերթին՝ առողջություն, որը կարևոր է ոչ միայն անհատապես, այլ նաև մեր խառնակ ժամանակների դժվարություններին դիմակայելու առումով։ Հատկապես, երբ խոսքն ակտիվ քաղաքացու, փորձառու լրագրողի ու իր երկրով մտահոգ մարդու մասին է։
Հայաստանի Ժուռնալիստների միություն