Հապճեպ կարգով ԱԺ բերված՝ Սահմանադրական օրենքներում փոփոխություններ կատարելու փաթեթն ըստ էության մի բանի մասին է՝ Հայաստանի Հանրապետությունում Իրավունքի գերակայության սկզբունքը փոխարինել Մեծամասնության գերակայության սկզբունքով։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Իրավական ուղի» ՀԿ-ի համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը:
«Փաթեթն ինքնին բավարար է պնդելու համար, որ «Իմ քայլի» իրավաքաղաքական հայացքներն անհամատեղելի են ՀՀ Սահմանադրության առաջին հոդվածի հետ»,-գրել է նա: