f

Անկախ

Այսօր տեղի է ունեցել դատավոր Դավիթ Գրիգորյանն ընդդեմ ԲԴԽ անդամ Լիպարիտ Մելիքջանյանի գործով առաջին դատական նիստը


Իրավական ուղի ՀԿ-ն հայտարարություն է տարածել, որում ասվում է.

Այսօր՝ մայիսի 18-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում տեղի է ունեցել դատավոր Դավիթ Գրիգորյանն ընդդեմ ԲԴԽ անդամ Լիպարիտ Մելիքջանյանի՝ զրպարտության վերաբերյալ գործով առաջին դատական նիստը։ Հայցվորի շահերի ներկայացուցչությունը ստանձնել են «Իրավական ուղու» համահիմնադիրներ Սիրանուշ Սահակյանը և Ռուբեն Մելիքյանը՝ հաշվի առնելով գործի մեծ հետաքրքրությունը իրավունքի զարգացման տեսանկյունից։ Գործի ռազմավարական կարևորությունն այն է, որ հայցվորի կողմից զրպարտչական որակված արտահայտությունները կատարվել են (1) դատավորի նկատմամբ և (2) այն պաշտոնատար անձի կողմից, որն ունի դատավորների անկախությունը երաշխավորելու Սահմանադրական առաքելություն։

Հայցվոր կողմն ակնկալում է, որ այս գործի արդյունքում կբարձրացվի դատավորների իրավական պաշտպանվածությունը՝ հետևյալ իրավական չափանիշների ճանաչման և կիրառման միջոցով․

(1) Դատավորների անկախությունը երաշխավորելու Սահմանադրական առաքելություն ունեցող պաշտոնատար անձինք (առաջին հերթին՝ ԲԴԽ անդամները) պետք է է՛լ ավելի մեծ զսպվածություն ցուցաբերեն դատավորների վերաբերյալ փաստական և գնահատողական դատողություններ կատարելիս։

(2) Դատավորների անկախությունը երաշխավորելու Սահմանադրական առաքելություն ունեցող պաշտոնատար անձը եթե նույնիսկ պնդում է, որ նկատի չի ունեցել կոնկրետ դատավորի, սակայն առկա են հակառակի մասին օբյեկտիվ հիմքեր՝ դատարանը պետք է հաստատի զրպարտության փաստը և կիրառի դրա իրավական հետևանքները։

Հաջորդ դատական նիստը նշանակվել է հունիսի 25-ին:

«Իրավական ուղի» հասարակական կազմակերպություն Դավիթ Գրիգորյան

«Հրապարակ». ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը
Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին
«Հրապարակ». Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից
216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը, թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում․ «Ժողովուրդ»
Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ»
Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
«Մնացել են մի քանի անկախ լրատվամիջոցներ»․ ԱՄՆ պետքարտուղարությունը՝ հայաստանյան լրատվադաշտի մասին
Լուիս Օկամպոն Բունդեսթագում զեկույց է ներկայացրել Արցախից հայերի բռնի տեղահանման մասին
Տիգրան Աբրահամյանը տեսակցել է ձերբակալված Սուրեն Պետրոսյանին ու ևս 4 անձի
ԵԽ-ն դեմ է արտահայտվել Վրաստանի հետ անդամակցության բանակցություններին՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով
ԱՄՆ-ը և ևս 17 երկիր ՀԱՄԱՍ-ից պահանջել են ազատ արձակել պատանդներին
Եվրոպոլը ձերբակալել է Վրաստանի ինը քաղաքացու՝ եվրոպական գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության առնչությամբ
Ապրիլի 24-ի լուսավոր տխրությունը չստվերեց անգամ Փաշինյանի՝ «կաթ ու մեղր» թմբկահարող ուղերձը, որը կարծես Էրդողանի հետ անձնական չաթից հատված լիներ․ Աշոտյան
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգը թռել է գերմանական Eurofighter կործանիչով
Լեհաստանի նախագահն ու վարչապետը կքննարկեն ՆԱՏՕ-ի միջուկային զենքի տեղակայման հարցը
Վլադիմիր Պուտինը կայցելի Չինաստան
Մենք մեզ ավելի ամուր և ուժեղ ենք զգում, երբ տեսնում ենք մեզ հետ ու առանց մեզ մեր բազմաթիվ հայրենակիցներ ինքնակազմակերպվում են
Հութիները Կարմիր և Արաբական ծովերում հարձակվել են ավելի քան 100 նավի վրա
Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել ԱԹՍ արտադրող իրանական չորս ընկերության դեմ
ԱՄՆ-ն առաջիկա օրերին Չադից տասնյակ հատուկջոկատայիններ դուրս կբերի. The New York Times
Եվրախորհրդարանը ԵՄ երկրներին կոչ է արել չճանաչել ՌԴ նախագահական ընտրությունների արդյունքները
Կադաստրի 30-ից ավել թղթեր թշնամուն հանձնվող տարածքներից Ալենի և Նիկոլի համար. բնակիչներ
Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը գործում է. վարչապետի աշխատակազմ
Ավելին
Ավելին