f

Անկախ

«Պետք է գնամ՝ պարտքս տամ հայրենիքին»․ հերոս Պարգև Տերոյան   


Հայրենիքի՝ հավերժ զինվորը

Արցախյան 44-օրյա պատերազմի անմահ հերոս Պարգև Տերոյանն ընտանիքի հետ Ռուսաստանի Դաշնություն չէր տեղափոխվել, մնացել էր Հայաստանում և սովորում էր Ֆրանսիական համալսարանում:

Պատերազմում նրա ցուցաբերած հերոսության մասին կամավորներից են պատմել, ես էլ փորձեցի կապ հաստատել ՌԴ-ում բնակվող ծնողների հետ և զրուցել Պարգևի մասին։

 «Ես դեմ չեղա դրան, մտածեցի` երիտասարդ է, ուզում է ուսումը շարունակել, թող շարունակի»,- «Անկախի» հետ զրույցում ասում է հայրը` Կարեն Տերոյանը:

Պարգևը Ֆրանսիական համալսարանի էկոնոմիկա և իրավունք բաժինն ավարտել  էր կարմիր դիպլոմով: Նույն բաժնի մագիստրատուրան Ֆրանսիայում սովորելու հնարավորություն է ունեցել, սակայն որոշել էր նախ զորակոչվել բանակ, հետո մտածել ուսումը շարունակելու մասին:

«Պետք է գնամ՝ իմ պարտքը տամ հայրենիքին, նոր որոշեմ` ինչ անել». ասել է Պարգևը:

2019 թվականին Պարգևը զորակոչվել է բանակ և ծառայության անցել Մարտակերտի N զորամասում: Մեկ տարվա զինծառայող էր, երբ Ադրբեջանը սանձազերծեց նոր պատերազմ: Պատերազմի լուրն արագ տարածվել էր նաև ՌԴ-ում: Հոր խոսքով` երկու օր չեն կարողացել կապվել Պարգևի հետ: Դրանից հետո միայն Պարգևը զանգել է ծնողներին: Հարազատներից ոչ ոք չի պատկերացրել, որ իրավիճակն այդքան լուրջ էր։ Կարծում էին՝ երկար չէր տևի, մի քանի օրից կավարտվեր պատերազմը։

Մարտակերտի զորամասը հենց  առաջին օրերին է ռմբակոծվել, բայց Պարգևն իր ծառայակից ընկերների հետ դիրքերում էր դեռ օգոստոս ամսից:

«Պարգևն ասել է, որ դիրքեր են բարձրացել, որ նորակոչիկները գան  և կարողանան զորամասում տեղավորվել: Մերոնք գիտեին, որ պատերազմ է լինելու, դրա համար տղաներին շուտ են դիրքեր բարձրացրել, որտեղ առանց հերթափոխի և հանգստանալու մնացել են երկու ամիս, որից հետո սկսվել է պատերազմը»,-ասում է հայրը:

Սերժանտ Տերոյանը ջոկատի հրամանատարն էր։ Ծնողներին հաճախ չէր զանգում և բոլորի պես ասում էր, որ ամեն ինչ կարգին է, և լավ կլինի։

«Առաջին երկու օրը մեծածավալ պատերազմ էր: Պարգևն ասում էր՝ թշնամին կրակում է, մենք էլ պատասխանում ենք։ Ես միայն հարցրի՝  ո՞ր գծում է, ասել է` մի անհանգստացիր, առաջին գծում կամավորներն են» ,- ասում է հայրը:

Պարգևի վերջին հեռախոսազանգը եղել է հոկտեմբերի 14-ին: Հոկտեմբերի 16-ին նա հերոսաբար զոհվել է՝ Մարտակերտը պաշտպանելիս: Որդու զոհվելու մասին հայրն ուշ է իմացել։ Նրա խոսքով՝ Պարգևի կուրսեցիներն են իմացել առաջինը, հետո հայտնել են իրեն։

 Պարգև Տերոյանին հուղարկավորել են Եռաբլուրում։

Համեստ ու խելացի Պարգևը

Մի օր որդեկորույս հորը մի զինվոր էր գրել, որ ճանաչում է Պարգևին: Հայրը փորձել է գտնել զինվորին, բայց հետո իմացել է, որ պատերազմի հետևանքով առողջական լուրջ խնդիրներ ունի, որի պատճառով չի անհանգստացրել նրան։

«Ոչ ոք չի պատմում պատերազմից, ես էլ ուզում եմ շատ բան իմանալ իմ որդու հերոսության մասին։ Ոմանք լքեցին դիրքերը, բայց Պարգևն ու իր հերոս ընկերները մինչև վերջ կռվեցին»,- ասում է նա։

Իմ հարցին՝ ինչպիսի՞նն էր Պարգևը՝ հայրը պատասխանում է․

«Շատ դժվար հարց եք տալիս:  Յուրաքանչյուր զավակ ծնողի համար ամենալավն է, բայց իմ որդին չքնաղ էր, հանգիստ, համեստ, սիրալիր: Ոչ մի անգամ ձայնը չէր բարձրացնի»,- ասում է նա:

Պարգևին միայն դրական կողմերով են ճանաչում բոլորը։ Անգամ նրա հետ պատերազմի դաշտում եղած կամավորներն են այդպես բնութագրում նրան։

«Բոլոր զինվորներն էլ անվախ էին և հավասար կռվում էին։ Պարգևը դիրքի ավագն էր՝ համեստ, մեծերին հարգող։ Երբ վիրավորվել է, ներքին արյունահոսություն է տվել, շտապօգնության մեքենայով մենք ենք ճանապարհել նրան։ Հետո իմացել ենք, որ ճանապարհին մահացել է», - ասում է կամավոր Արտուր Ղազարյանը։

Արտուրի խոսքով՝ բոլոր զինվորներն էլ ոգևորված կռվում էին, նահանջ չի եղել։

Պարգևը ոչ միայն օրինակելի զինվոր էր, այլև օրինակելի զավակ։ Սովորելու տարիներին ուսման հետ համատեղ աշխատել է ու երբեք ծնողներից գումար չի խնդրել։ Հայրը պատմում է, որ երբ  Հոկտեմբերյանում Պարգևն ուսումնական պարապմունքների էր մասնակցում, մինչև զորամաս գնալը, Երևանում ծնողներին այցելելու փոխարեն, Գյումրի էր գնացել՝ իր միայնակ տատիկին տեսակցության։ Պարգևի մասին  ֆրանսիական մամուլում նյութ է հրապարակվել, որից մեկ հատված մեջբերում եմ․

«Ձմռան վերջին օրերից մեկում ես իջնում ​​եմ Մոլեի զառիթափ լանջերով։ Այս բարձրության վրա ձյունն այլևս սառույց չէ և սկսում է կամաց-կամաց անհետանալ: Ոտքերս իջնում ​​են մինչև ծունկը, ստիպելով ինձ քայլել, որը դրսից պետք է շատ ծիծաղելի թվար: Իմ առջև Պագևը վեր է թռչում՝ նոր խաղ հայտնաբերող երեխայի ծիծաղով: Թեև նա գալիս է լեռների երկրից, նա շատ քիչ գիտի այն հաճույքների մասին, որոնք լեռը կարող է մատուցել նրանց, ովքեր խոնարհաբար գալիս են այն տեսնելու: Նա կարծես լողում է այս ձյան վրա, որը ժամանակ չունի կլանելու իրեն, նրա քայլերն այնքան թեթև են ու արագ։ Եվ երբ նրան հաջողվում է ժամանակ առ ժամանակ սայթաքել, ինչը նրան առաջ է մղում, նա վեր է կենում լայն ժպիտով, որը լուսավորում է իր դեմքը և վերսկսում է ձյունառատ մազերով իր վազքը»։

Հասմիկ Հակոբյան

 

 

Պարգև Տերոյան 44-օրյա պատերազմ զոհեր և վիրավորներ Հասմիկ Հակոբյան խմբագրի ընտրանի

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին