Տափօղակով հոկեյի տղամարդկանց Կանադայի հավաքականը նվաճեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը։
Ֆինլանդիայի Տամպերե քաղաքում տեղի ունեցած եզրափակիչում կանադացիները 5:2 հաշվով պարտության մատնեցին Գերմանիայի հավաքականին, որը 1930 թվականից հետո առաջին անգամ էր հասել աշխարհի առաջնության եզրափակիչ։
Կանադան 28-րդ անգամ հռչակվեց աշխարհի չեմպիոն։
Բրոնզե մեդալները նվաճեց Լատվիայի հավաքականը, որը օվերթայմում 4:3 հաշվով հաղթեց ամերիկացիներին։
Լատվիան պատմության մեջ առաջին անգամ նվաճեց աշխարհի առաջնության մեդալներ։