f

Անկախ

Բայդենն Էրդողանի հետ քննարկել է F-16-ների գնման եւ ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցելու հարցերը


ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երկուշաբթի հայտարարել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընդգծել է իր երկրի հետաքրքրվածությունը F-16  կործանիչներ գնելու հարցում, այն դեպքում, երբ ինքն ընդգծել է, որ Վաշինգտոնը ձգտում է, որպեսզի Անկարան հրաժարվի ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցությանը դիմակայելուց, տեղեկացրել է Reuters-ը։

«Ես խոսել եմ Էրդողանի հետ։ Ես շնորհավորել եմ Էրդողանին։ Նա դեռ ցանկանում է ինչ-որ բան լուծել F-16 ինքնաթիռների վերաբերյալ։ Ես նրան ասացի, որ մենք ցանկանում ենք պայմանավորվել Շվեդիայի հաշվով, այնպես որ եկեք անենք դա։ Ուստի մենք նորից միմյանց հետ կապի մեջ կլինենք... Մենք կխոսենք այդ մասին ավելի մանրամասն հաջորդ շաբաթ»,- լրագրողներին ասել է ԱՄՆ նախագահը։

Սպիտակ տունը տեղեկացրել է, որ Բայդենը զանգահարել է Էրդողանին, որպեսզի շնորհավորի վերընտրման առիթով, եւ երկուսն էլ «միասին՝ որպես մերձավոր գործընկերներ, աշխատանքը շարունակելու ընդհանուր պատրաստակամություն են հայտնել՝ (երկու) երկրների եւ ժողովուրդների միջեւ համագործակցությունը խորացնելու համար»։

«Նրանք նաեւ քննարկել են իրենց պատրաստակամությունը՝ որպես ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցներ, տարածաշրջանային եւ գլոբալ խնդիրների լուծման հարցում, ներառյալ տրանսատլանտյան անվտանգության ամրապնդումը Վիլնյուսում կայանալիք ՆԱՏՕ գագաթաժողովում»,- նշվել է Սպիտակ տան հաղորդագրությունում։

ՆԱՏՕ-ի գծով երկու դաշնակիցների միջեւ հարաբերությունների լարվածությունը բարձր էր, եւ օրակարգում էին մի քանի վիճելի հարցեր, ներառյալ 20 մլրդ դոլար արժողությամբ F-16-ներ ձեռք բերելու Թուրքիայի ձգտումը, որը հետաձգվել էր ԱՄՆ Կոնգրեսի առարկությունների պատճառով, չնայած այն բանին, որ Բայդենի վարչակազմն աջակցում էր վաճառքին։

Բացի այդ, Շվեդիան եւ Ֆինլանդիան պաշտոնապես ՆԱՏՕ-ին անդամակցության հայտ են ներկայացրել, ինչը զգալի տեղաշարժ է չմիանալու նրանց նախկին քաղաքականության համեմատ եւ պայմանավորված է Ուկրաինա Ռուսաստանի ներխուժմամբ։ Սակայն նրանց հայտերը պահանջում են ՆԱՏՕ բոլոր անդամ երկրների հավանությունը։ Չնայած Թուրքիան վավերացրել է Ֆինլանդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին մարտի վերջին, բայց առարկել է Շվեդիայի անդամության դեմ՝ պնդելով, որ Ստոկհոլմը ապաստան է տրամադրում մարդկանց, որոնք կապված են այն խմբերի հետ, որոնց ինքը համարում է ահաբեկչական խմբավորումներ։

Ջո Բայդեն Ռեջեփ Թայիփ Էրդողան Աշխարհում ԱՄՆ F-16 կործանիչներ

Որո՞նք են մայիսի բարենպաստ և ոչ բարենպաստ օրերը․ չինական աստղագուշակ 2024 թվականի մայիսի համար
Նիկոլ Փաշինյանը Պուտինի երդմնակալության արարողությանը չի մասնակցելու. Ալեն Սիմոնյան
Չի կարելի դագաղներով իշխանության գալ, հետո ուրիշներին մեղադրել ճամփա փակելու մեջ. Լիլիթ Գալստյան
Օր 3. Սրբազանի առաջիորդությամբ տավուշյան շարժումը տեղափոխվում է Երեւան. ուղիղ միացում
Սա կարող է դառնալ այն շարժումը, որը պետք է ապահովի խաղաղություն երկրի ներսում և երկրի սահմաններին. Վահե Հովհաննիսյան
Թուրքից վախող էլ չկա, պետք լինի՝ նորից կքշենք. Կիրանցում չափագրման աշխատանքներ են սկսվել
Նոր նշանակումներ՝ Երևանի քաղաքապետարանում. Ներկայացրեց Ավինյանը
Ուխտագնացություն-Երթ Երևանում՝ ի զորակցություն «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմա
ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածն իշխանությունը բացահայտ օգտագործում է հանուն իր շահերի. Թաթոյան
Արմավիրի մարզի գյուղերից մեկում հայտնաբերվել է 8-ամյա աղջնակի մարմին
Դիլիջանի ՔՊ-ական համայնքապետը եղբորն ուղարկել է տեսնելու, թե որ բնակիչներն են մասնակցում շարժման երթին․ Ոսկան Սարգսյան
Ցյուրիխի հայ ակադեմիականների միությունն աջակցություն է հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն մայիսի 10-ին
Ոմանք փորձում են մոռանալ կամ մոռացության մատնել ազգին իր պատմական մշակույթից, ակունքներից. ջութակահար Սերգեյ Խաչատրյան
Ռուսները ցանկանում են ռուս սահմանապահներին տեղափոխել Հայաստան-Ադրբեջան սահմանին․ Թոմ դե Վաալ
«Սպորտինգը»՝ Պորտուգալիայի չեմպիոն
Մայիսի 13-ից Երևանի մետրոպոլիտենի գրաֆիկում փոփոխություններ կլինեն. այն կաշխատի մինչեւ 00.00-ն
Կիրանցի հատվածում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել. կյանքին վտանգ չի սպառնում
«Երեւանցիներին այս քննարկումները չեն հետաքրքրում». Ինչո՞ւ է անձրևից հետո Երևանը հեղեղվում
Ողջունում ենք այն նախաձեռնությունը, որը միտված է պետության գահավիժումը կասեցնելուն․ Զաքարյան
Դիլիջանի Հովք բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
Կապանում 55-ամյա քաղաքացին սայթաքել է եւ նկել քարերի վրա. փրկարարները 400 մետր պատգարակով տարել են
Հալաբյան փողոցում «BMW»-ն դուրս է եկել ճանապարհից և բախվել սյանը. 21-ամյա ուղեւորին հոսպիտալացրել են
Իշխանությունը հավանական սահմանային սադրանքները փորձում է նախապես ջարդել շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի վրա.Աբրահամյան
Երևանում քամու հետևանքով շինությունների տանիքների ծածկեր են վնասվել, ծառեր կոտրվել
Ավելին
Ավելին