f

Անկախ

Հայկական ավիաընկերությունները ամռանը աուդիտ կանցնեն՝ դեպի ԵՄ թռիչքները վերսկսելու համար. Գնել Սանոսյան


Հայկական ավիաընկերությունների նկատմամբ ԵՄ–ի կիրառած արգելքը ծանր հարված էր այդ ոլորտի համար։ Այս մասին, այսօր՝ մայիսի 30-ին, ԱԺ–ում 2022թ–ի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ասաց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը` հավելելով, որ Հայաստանը հույս ունի առաջիկա ամիսներին շտկել իրավիճակը։

«Ամռանը հայկական ավիաընկերություններին կենթարկվի աուդիտ՝ դեպի ԵՄ երկրներ թռիչքները վերսկսելու համար։ Սա մեծ հարված էր ավիաընկերություններին, սակայն նրանք աշխատում են վերաբացել եվրոպական երկինքը»,-ասաց Սանոսյանը:

«Եթե պարզ ասեմ` շուրջ 41 պրոցես է պետք անել, որ այդ դաշտից դուրս գանք։ Դրանց կեսից ավելին` 22-23-ը, արդեն արվել է։ Մյուսներն ընթացքի մեջ են։ Այս տարի ամռանը մեզ մեծ փորձություն է սպասվում։ Գործընկերները, որոնք անընդհատ հատևում են, թե մենք այս ուղղությամբ ինչ աշխատանք ենք տանում, իրենք այստեղ ներկայացուցիչներ ունեն, մեր ավիացիայի հետ աշխատում են, նաև այլ խումբ կգա, և մեր ընկերություններն աուդիտի կենթարկվեն։ Եթե մեր ընկերություններն այդ աուդիտը կանցնեն, դա կլինի բոլորիս ձեռքբերումը, որովհետև դրան կհաջորդի այդ ընկերությունների համար դեպի Եվրոպա ուղղությունները բացելը»,– պարզաբանեց նախարարը:

Նրա խոսքով, այս ամառ՝ երկու ամսվա ընթացքում, մեր եվրոպացի գործընկերները աուդիտ կանցկացնեն, եթե մեր ընկերությունները հաջողությամբ անցնեն այն, նրանք կկարողանան թռչել Եվրոպա»,- հավելեց Սանոսյանը։

Նշենք, որ այժմ հայկական ավիաընկերությունները դեպի Եվրոպա թռիչքներ կարող են իրականացնել միայն «թաց վարձակալությամբ» վերցված ինքնաթիռներով (օտարերկրյա անձնակազմով, տեխնիկական սպասարկումով և ապահովագրությամբ - խմբ.): Եթե աուդիտը հաջողությամբ անցնի, ընկերությունները կստանան TCO (երրորդ երկրի օպերատոր) վկայականներ, որոնք թույլ կտան ինքնուրույն թռչել։

«Հիշեցնենք` 2020թ-ի հունիսի 2-ին Եվրահանձնաժողովը հրապարակել էր ԵՄ ավիացիոն թարմացված «սև ցուցակը», որում առաջին անգամ ընդգրկվել էր նաև Հայաստանը՝ բոլոր տեղական ավիափոխադրողներով: «Սև ցուցակը» ԵՄ թռիչքային անվտանգության ցուցակն է (EU Air Safety List): ԵՄ-ի ավիացիոն կանոնակարգերի համաձայն` 2020թ–ի հունիսից արգելվել է հայկական ավիափոխադրողների մուտքը ԵՄ օդային տարածք:

Գնել Սանոսյան թռիչքներ ԵՄ Հայաստան

‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Ավելին
Ավելին