Ձեզ եմ ներկայացնում ( https://kadrer.emis.am/ ) սահմանամերձ կամ բարձրլեռնային բնակավայրերի պետական հանրակրթական ուսումնական հաստատություններ
ուսուցիչների գործուղման էլեկտրոնային համակարգը։ Համակարգը բաց և հասանելի է բոլորի համար։
Հ. Գ. խնդիրը հետևյալն է, որ սահմանամերձ կամ բարձրլեռնային բնակավայրերում ուսուցիչների կատաստրոֆիկ պակաս կա, ինչի արդյունքում որոշ առարկաներ որոշ դպրոցներում չեն դասավանդում` խախտված է երեխաների որակյալ կրթություն ստանալու իրավունքը։
Ու այս ամենը հասկանալով հանդերձ ԿԳՄՍ նախարարությունը սահմանամերձ կամ բարձրլեռնային բնակավայրերի պետական հանրակրթական ուսումնական հաստատություններ
ուսուցիչների գործուղման ծրագրի պոտենցիալ շահառուներին, բացի գրոշների հասնող աղքատավարձից ուրիշ որևէ բան չի խոստանում։
Սա է այն իրականությունը որում ապրում ենք։
Օրինակ` Արագածոտնի մարզի Ծիլքար գյուղում ամիսը 45791 ՀՀ դրամով պատմության ուսուցիչ են փնտրում, մեկ այլ համայնքում 39 հազար դրամով մեկ այլ առարկայի ուսուցիչ և այլն։
Վանո Կարապետյան
Կրթության հարցերով անկախ փորձագետ