f

Անկախ

«Ռևանշ լինելու է,եթե բոլոր ռեսուրսներն ուղղորդվեն բանակի մարտունակությանը». Արսեն Խաչատրյան


Երբ Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ զորակոչ է հայտարարվել, Արսեն Խաչատրյանը կամավոր ներկայացել է զինկոմիսարիատ: Հետո զինկոմիսարիատից կանչել են նրան:

Մասնագիտությամբ իրավաբան, կապիտան Արսեն Խաչատրյանը Մարտակերտի ռազմական ոստիկանության զինվորական ունեցվածքի պահպանության խմբի ավագ սպա էր: Հետո աշխատել է ԱՀ պետական վերահսկողական ծառայությունում` որպես բաժնի պետ: Ինչպես նա է ասում` որպես պետական պաշտոնյա արտոնություն ուներ չմասնակցել պատերազմին, բայց առաջինների շարքում է կամավորագրվել: Արսենը նոր ձևավորված զորքի վաշտի հրամանատար էր նշանակվել: Հոկտեմբերի 30-ին նա իր վաշտով մեկնել է Քարին տակ` մասնակցելու ռազմական գործողություններին:

«Անկախի» հետ զրույցում տարակուսելով է խոսում Քարին տակի մասին: Նրա խոսքով` իրենց Քարին տակ են ուղարկել, որ վերահսկեն այն, բայց անհասկանալի էր, թե ինչու՞ են իրենց ասել այնտեղ դիրքավորվել, երբ թշնամին արդեն անցել էր այդ տեղանքով: Քարին տակի ռազմական գործողությունների ժամանակ Արսենը թեթև վիրավորում է ստացել, տեղափոխվել Ստեփանակերտ, թեթև բուժվելուց հետո հետ վերադարձել դիրքեր:

«Մենք առանց խուճապի ենք ընդունել մարտը, կազմ ու պատրաստ էինք, բայց թշնամին ավելի լավ էր դիրքավորվել»,-ասում է նա:

Արսենի խոսքով`նոյեմբերի 2-ին տղաների հետ բարձրացել են Շոշ գյուղի մոտ գտնվող Սղնախի մի հատված, որտեղ Նախիջևանի հատուկ նշանակության ստորաբաժանումներն անտառում հարձակում են գործել նրանց վրա: Այդտեղ նրանց վաշտը տվել է վեց զոհ և հինգ վիրավոր: Հաջորդ օրը մեր տղաները մարտական գործողություններ են ծավալել:

«Վաշտում միակ արցախցին էի, մյուսները բոլորը Հայաստանից էին` մահվան աչքերին ամեն օր նայելով: Չէի կարող բոլորին զոհաբերել այդ ժամանակ: Ստիպված կազմակերպված նահանջ ենք տվել»,-ասում է նա:

 Նոյեմբերի յոթին այդ դիրքը հանձնվել է թշնամուն: Ես հարցրի` ո՞րն էր կազմակերպված նահանջի պատճառը` թշնամի՞ն էր գերազանցում թվաքանակով, թե՞ ծանր հրետանի էր կիրառում, և նույն կերպ մեր զորքը չէր կարողացել պատասխանել:

«Խնդիրն այն է, որ յուրաքանչյուրն իր համար էր գործում` անկազմակերպ, մարտական գործողությունների մասին տեղյակ չէր անգամ ընդհանուր հրամանատարական կազմը»,-ասում է նա:

Վաշտի տղաներից հինգը պետք է առաջին դիրքում մնային, բայց հաջորդ օրը` նոյեմբերի 5-ի երեկոյան, դասակի հրամանատարը զանգել է իրեն և ասել, որ բոլոր ստորաբաժանումները հերթով իջնում են, իրենք ի՞նչ անեն:

«Մենք ամենամեծ թևն ենք պահել, որ ամեն տեղից թուրքերով էր շրջապատված` առջևից, կողքից և վերևից: Ես կարծում էի` վերևում մերոնք են, թշնամու հարձակմանը սպասում էի բոլոր կողմերից, բայց`ոչ վերևից»,-ասում է հրամանատարը:

Արսենը մինչև այսօր չի կարողանում հասկանալ, թե ինչպես էր թշնամին դիրքավորվել վերևում, երբ նրանք ամեն պահ թշնամու հարձակմանը սպասում էին ներքևից:

«Ես կարծում էի` թշնամին ներքևում է դիրքավորվել, թե չէ սար կբարձրանայի և վերևում նրան կդիմավորեի»,-ասում է նա:

Հետո հավելում է` զինտեխնիկայի խնդիր չի եղել, անգամ անտառում բազմիցս արկակոծության են ենթարկվել, բայց իրեն բան չի եղել, չնայած որ բոլոր միջոցներով թշնամին հարվածում էր:

«Այստեղ խնդիրը բայրաքթարը չի եղել: Անկազմակերպ վիճակ էր»,- ասում է նա:

Նոյեմբերի 20-ին Կարմիր խաչի միջնորդությամբ և մեծ դժվարությամբ Արսենը մարտադաշտից հանել է վաշտի տղաների դիակները:

«Օպերատիվ կերպով կարողացել ենք հանել նրանց մարմինները, քանի որ բոլորի տեղը գիտեի»,-հավելում է նա:

Վաշտի զոհված տղաների մեդալներն Արսենին են փոխանցել, հետո նա Եռաբլուրում պատվավոր հանձնել է հերոսների հարազատներին: Նրան` որպես պատերազմի մասնակցի, այդպես էլ չեն պարգևատրել:

Արսենն Արցախի շրջափակումը հաղթահարում է հարաբերական: Այժմ նա աշխատանք չունի, բայց պատրաստ է որպես սպա ծառայել հայրենիքին:

Իմ հարցին` ռևանշ լինելու՞ է, Արսենը պատասխանում է`միայն մի դեպքում, երբ բոլոր ռեսուրսները պատերազմից հետո դրված լինեն բանակի մարտունակության վերականգնման վրա:

«Այդ ուղղությամբ ոչինչ չի արվում: Արցախում մնալու դեպքում մեր ներկայիս սերունդն այս հոգեբանական դժվար վիճակում չի կարող մտածել ռևանշի մասին: Մնում է միայն մեզ թողնել շարունակել ապրել մեր հողում, նոր միայն հաջորդ սերունդը կմտածի դրա մասին»,-հավելում է նա:

Հասմիկ Հակոբյան

Հասմիկ Հակոբյան խմբագրի ընտրանի Արսեն Խաչատրյան 44-օրյա պատերազմ խմբագրի ընտրանի Հայաստան

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին