f

Անկախ

Կատարի վարչապետը եւ «Թալիբանի» առաջնորդը գաղտնի բանակցություններ են վարել. Reuters


Այս ամիս Կատարի վարչապետ Մուհամեդ բեն Աբդուլռահման Ալ Թանին գաղտնի բանակցություններ է վարել «Թալիբան» շարժման գերագույն առաջնորդ Հիբաթուլա Ախունդզադեի հետ միջազգային հանրության հետ լարված հարաբերությունները պարզելու համար, տեղեկացրել է Reuters-ը՝ հղում կատարելով իրազեկ աղբյուրին։

Հանդիպումը կայացել է մայիսի 12-ին աֆղանական Ղանդահար քաղաքում եւ դարձել «Թալիբանի» միջազգային մեկուսացման մեջ գտնվող ղեկավարի առաջին հանդիպումն օտարերկրյա ղեկավարի հետ։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը տեղեկացված է եղել բանակցությունների մասին եւ «համակարգում է բոլոր հարցերը», որոնք քննարկում են կողմերը, ներառյալ «Թալիբանի» հետ երկխոսության շարունակումը, ասել է աղբյուրը։

Աղբյուրը նաեւ տեղեկացրել է, որ այլ հարցերի մեջ, որոնք շեյխ Մուհամեդը բարձրացրել է շարժման առաջնորդի առջեւ, աղջիկների ուսման եւ աշխատանքի տեղավորվելու թալիբների արգելքի չեղարկման հարցն է։

Կանանց ուսման եւ աշխատանքի սահմանափակումները խանգարում են հումանիտար օգնության ցուցաբերմանը եւ կարեւոր պատճառներ են, որ ոչ մի երկիր չի ճանաչել թալիբների իշխանությունը 2021թ. օգոստոսին իշխանությունը զավթելուց հետո, երբ Արեւմուտքի հավանությունն ունեցող կառավարությունը կործանվեց ԱՄՆ գլխավորած միջազգային զորքերի դուրսբերումից  հետո։

Կանանց եւ աղջիկների նկատմամբ թալիբների վերաբերմունքը կարող է հավասարեցվել մարդկության դեմ հանցագործության, նշվել է ՄԱԿ զեկույցում, որը ներկայացվել է մարտին, Ժնեւում, Մարդու իրավունքների խորհրդի նիստում։ Թալիբները հայտարարում են, որ հարգում են կանանց իրավունքները՝ իսլամական օրենքին եւ աֆղանական սովորություններին համապատասխան։

Աշխարհում Կատար Թալիբան շարժում Աֆղանստան գաղտնի բանակցություններ

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին