ՀՖՖ հաղորդմամբ՝ ՈՒԵՖԱ-ի Եվրոպա լիգայի եզրափակիչի պատվիրակը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչն է:
Մայիսի 31-ին Բուդապեշտի «Պուշկաշ Արենա» մարզադաշտում կկայանա ՈՒԵՖԱ Եվրոպա լիգայի 2022/23 խաղարկության եզրափակիչ «Սևիլիա» (Իսպանիա) - «Ռոմա» (Իտալիա) հանդիպումը։ Հանդիպման ՈւԵՖԱ-ի պատվիրակ է նշանակվել ՀՖՖ Գլխավոր քարտուղար Արթուր Ազարյանը։