Բրազիլիայի հավաքականի եւ Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի 31-ամյա հարձակվող Նեյմարը հրաժարվել է տեղափոխվել Սաուդյան Արաբիա, թեեւ ստացել է 400 միլիոն եվրոյի առաջարկ, հաղորդում է Footmercato-ն։
Նեյմարը ցանկանում է մնալ Եվրոպայում եւ դիտարկում է ՊՍԺ-ում կարիերան շարունակելու կամ Անգլիայի Պրեմիեր լիգա տեղափոխվելու տարբերակները։ Նեյմարի եւ փարիզյան ակումբի ղեկավարության հարաբերությունները լարված են եւ հնարավոր է՝ ամռանը ՊՍԺ-ն վաճառի ֆուտբոլիստի տրանսֆերը։