f

Անկախ

Ինքս ցանկություն չունեմ այս իշխանության հետ աշխատել. ինչո՞ւ են աշխատանքից պարտադրել ազատվել ԱԱԾ նախկին տնօրենի կնոջը


ԱԱԾ նախկին տնօրեն Միքայել Համբարձումյանն այսօր հայտնել էր, որ գեներալ Գրիգորի Խաչատուրովի պաշտպանության հանձնախմբում ընդգրկվելու փաստը, ինչպես նաև ուսանողների հետ վերջին հանդիպման ընթացքում տվածս հարցազրույցը իշխանական շրջանակներում խորացրել է դժգոհությունն իր անձի նկատմամբ և, որպես հետևանք, այս երկու օրվա ընթացքում կնոջը պարտադրվել է առանց որևէ օբյեկտիվ պատճառի, օրինական հիմքի աշխատանքից ազատվել: Բացի այդ, որդին էլ, չհանդուրժելով մոր նկատմամբ անարդար վերաբերմունքը, հեռացել է ԱԱԾ-ից, չնայած չէր լրացել համակարգում  նրա պարտադիր ծառայության հինգ տարին:

MediaHub-ը զրուցեց ԱԱԾ նախկին տնօրենի կնոջ՝ Հեղինե Հովհաննիսյանի հետ: Նա 2016 թվականին էր նշանակվել Արաբկիր վարչական շրջանի «N 28 մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրեն: Ասում է, որ այս տարիների ընթացքում ուժերի ներածին չափով ամեն ինչ արել է երեխաների դաստիարակությունը, խնամքը, ուսուցումը հոգևոր-կրթական, հայրենասիրական պատշաճ մակարդակով կազմակերպելու համար:

«Հաստատությունը բոլոր միջոցներով զերծ եմ պահել հնարավոր կոռուպցիոն երևույթներից, ինչպես նաև քաղաքական քարոզչությունից, չի եղել գեթ մեկ դեպք, որ իմ վերաբերյալ արատավոր կասկածներ շրջանառվեն կամ հաստատությունը ծառայեցվի իմ անձին կամ իմ աշխատանքը դրական չգնահատվի անմիջական ղեկավարությանս և քաղաքային իշխանությունների կողմից»,- ասաց նա:

Հովհաննիսյանը նշեց, որ համայնքապետարանը 27.09.22թ. իր հետ վերակնքել է աշխատանքային նոր պայմանագիր, ինչը վկայում է, որ ինքը պատրաստ է եղել նույն նվիրումով շարունակել աշխատանքը:

«Սակայն երկու օր առաջ իմ առջև առանց որևէ օբյեկտիվ պատճառի, օրինական հիմքի, ամենայն հավանականությամբ ամուսնուս անձով պայմանավորված, խնդիր է դրվել սեփական դիմումի համաձայն ազատվել աշխատանքից, ինչին համաձայնվել եմ, քանի որ խորը գիտակցում ունեմ երկրում տիրող մթնոլորտի, ստեղծված իրավիճակի մասին: Ինքս այլևս ցանկություն չունեմ այս իշխանության հետ աշխատել, որի համար էլ չեմ դիմում դատական պաշտպանության: Այս ամենով պայմանավորված` ԱԱԾ-ից ազատվելու դիմում է ներկայացրել նաև որդիս»,- տեղեկացրեց Հեղինե Հովհաննիսյանը:

Նա նշեց, որ չէր բարձրաձայնի այս ամենի մասին, պարզապես վստահ է, իրականությունը ներկայացնելը կօգնի զերծ մնալ հնարավոր ասեկոսեներից, բամբասանքներից:

Հեղինե Հովհաննիսյան Միքայել Համբարձումյան ՀՀ ԱԱԾ պաշտոնից ազատում Հայաստան

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին