f

Անկախ

Ֆինանսական աստղագուշակ հունիսի համար՝ ըստ համաստեղության նշանների


Հունիսին համաստեղության գրեթե բոլոր նշանների ներկայացուցիչները ստիպված կլինեն խնայողաբար  գումար ծախսել։ Կլինի միայն մեկ բացառություն, և այդ համաստեղության նշանի ներկայացուցիչներին բոլորը նախանձով կհետևեն։

Հունիսի 4-ի լիալուսինը և հունիսի 18-ի նորալուսինը կնպաստեն գործնական հարաբերությունների ու կապերի ընդլայնմանը և եկամուտների մեծացմանը։ Այս շրջանում ստեղծված ցանկացած հնարավորություն մեծ հաջողություն կբերի համաստեղության բոլոր նշանների ներկայացուցիչներին։

Հնարավոր է, գումար ծախսելու մեծ ցանկություն ունենաք։ Սակայն ամռան առաջին  ամսվա ընթացքում ցանկալի է եկամուտների ու ծախսերի վերլուծություն իրականացնել ու կենտրոնանալ երկարաժամկետ նպատակների վրա։ Աշխատեք վարկ ու պարք չվերցնել, հակառակը, ուժերը կենտրոնեցրեք պարտքերը մարելու ուղղությամբ։

Իսկ այժմ ըստ համաստեղության նշանների կներկայացնենք, թե ֆինանսական ինչ խնդիրների վրա է ցանկալի կենտրոնանալ առաջիկա ամսվա ընթացքում։

Խոյ

Խոյերի համար հունիսը դժվար ժամանակահատված կլինի, քանի որ նրանք սիրում են անխնա ծախսել։ Եթե չկարողանանք գլուխ հանել եկամուտների ու ծախսերի պլանավորումից, դիմեք մասնագետների կամ որևէ ֆինանսական դասընթաց անցեք։ Հունիսին թիմային աշխատանքն ավելի մեծ արդյունք կապահովի, քան թե միայնակ պայքարը մրցակիցների դեմ։

Ցուլ

Հունիսին Ցուլերի ֆինանսական վիճակը զգալիորեն կբարելավվի։ Բայց հիշեք, որ այս ամսվա ընթացքում ցանկալի չէ մեծ ծախսեր անել։ Ուստի փորձեք խնայել ու գումար «հետ գցել»։ Ծախսերի առումով բացառություն կարող է լինել սիրելի անձի համար նվերի գնումը։

Երկվորյակներ

Համաստեղության այս նշանի ներկայացուցիչները ֆինանսների խիստ սղություն կզգան։ Բայց ստիպված եք լինելու խնդիրներն ինքնուրույն լուծել։ Այն է՝ չի կարելի վարկ կամ պարտք վերցնել։ Ավելի լավ է կրճատեք ծախսերը կամ ժամանակավոր լրացուցիչ աշխատանք գտնեք։ Մի անհանգստացեք։ Շուտով բախտը կժպտա Ձեզ, ու ֆինանսական խնդիրներն ինքնստինքյան կլուծվեն։

Խեցգետին

Հունիսի ընթացքում Խեցգետինները կարող են իրենց արտոնություն տալ ու ծախսել։ Միայն թե չափը մի անցեք ու չափազանց շատ մի ծախսեք։ Նորալուսնից հետո կարող եք սկսել եկամտի նոր աղբյուր փնտրել կամ էլ ղեկավարության հետ խոսեք աշխատավարձի բարձրացման մասին։ Եթե պահը բաց թողնեք, ապա եկամուտներն ավելացնելու հաջորդ հնարավորությունը կունենանք միայն աշնանը։

Առյուծ

Առյուծներն աջ ու ձախ ծախսելու մեծ ցանկություն կունենան։ Միայն թե Խեցգետնի տիրույթում գտնվող Վեներան նման բան չի սիրում։ Ծախսելու անհագ ձգտումը կառավարելու համար փորձեք գնումներ կատարել հետևյալ տրամաբանությամբ՝ ապրանքը պահեք օնլայն զամբյուղում, հաջորդ օրը նորից այն ուսումնասիրեք, ինքներդ Ձեզ հարց տվեք՝ իսկապես այն Ձեզ պետք է։ Հետո միայն գնման որոշում կայացրեք։ Հաճախ լսեք ներքին ձայնը, այն ճիշտ կհուշի, թե որ ծախսերն են ավելորդ։

Կույս

Կույսերը ողջ հունիսը կենտրոնացած կլինեն վաստակելու վրա։ Սա ճիշտ ուղղություն է, քանի որ ամռան առաջին ամիսը հարմար է ֆինանսական աճի համար։ Սակայն ուժերի գերլարումը մի չարաշահեք։ Այլապես հուլիսը կարող եք դիմավորել հոգնած ու դեպրեսիվ վիճակում։

Կշեռք

Կշեռնքերի ֆինանսական վիճակը կայուն է։ Հունիսին եկամուտների աճ առանձնապես չի սպասվում, բայց ֆինանսների պակաս էլ չեք զգա։ Բացասական հետևանքներ կարող է ունենալ ավելորդ ինքնավստահությունը և աշխատանքային առաջադրանքներին մակերեսային  մոտեցումը։ Եթե շարունակեք Ձեզ կառավարել ու ճիշտ դրսևորել, ֆինանսական ճգնաժամը կշրջանցի Ձեզ։

Կարիճ

Կարիճների համար հունիսը կհիշվի որպես արտակարգ իրավիճակների ամիս։ Մեկ ավտոմեքենան կփչանա, մեկ կենցաղային տեխնիկան շարքից դուրս կգա, միևնույն ժամանակ կուզենաք հանգստանալ, ժամանակ անցկացնել ընկերների հետ, իսկ ֆինանսները սուղ կլինեն։ Խորհուրդ ենք տալիս Կարիճներին չտրվել սադրանքներին ու համբերություն ցուցաբերել։ Ամռան առաջին ամիսը փորձությունների փուլն է, որը կկանխորոշի եկամուտների հետագա աճը։

Աղեղնավոր

Աղեղնավորների ֆինանսական գործերը լավ ընթացք կունենան։ Բայց զգոն եղեք, ամսվա կեսին Ձեզ կուզենան խաբել։ Հնարավոր է՝ կառաջարկեն գնել ինչ-որ բան, որի գինն անհիմն բարձր կլինի։ Հետևեք Ձեր հստակ ֆինանսական պլանավորմանը, միայն այսպես կկարողանաք խուսափել հնարավոր պարտքերից։

Այծեղջյուր

Համաստեղության այս նշանի ներկայացուցիչներն ամռան առաջին ամսվա ընթացքում ֆինանսական անկայունության դեմ կառնեն։ Նրանց ֆինանսական վիճակը վայրիվերումների կենթարկվի՝ մեկ ողջ ամսվա աշխատավարձը կկարողանան մեկ օրում վաստակել, մեկ էլ կծախսեն ողջ ունեցածն ու անգամ պարտք կվերցնենք։  Հանգիստ եղեք, հունիսի 18-ից հետո ֆինանսական կայունությունը կվերականգնվի։

Ջրհոս

Իսկ Ջրհոսներին կարող է նախանձել ամեն ոք, քանի որ հաջողությունը կարծես հետապնդում է նրանց։ Գործընկերները կհիանան Ձեր պրոֆեսիոնալիզմով, ղեկավարությունը, չնայած շատ առաջադրանքներ կտա, բայց և կխոստանա շռայլորեն պարգևատրել։ Բացառված չէ, որ թանկարժեք նվեր կստանաք։ Մի վախեցեք, սա Տիեզերքի կողմից տրվող կանխավճար չէ, պարզապես վաստակել եք վերին ուժերի բարեհաճությունը։

Ձկներ

Հունիսին Ձկներին բոլորը կոչ կանեն ավելի պատասխանատու վերաբերմունք ցուցաբերել փողի նկատմամբ։ Հունիսին ծախսելու մոլուցքով կգերազանցեք անգամ Առյուծներին։  Կանգ առեք, այլապես արդեն ամռան կեսին դատարկաձեռն կմնաք։ Ավելի լավ է ուժն ու եռանդն ուղղեք աշխատելուն, հնարավորություն ունեք առնվազն կրկնապատկել Ձեր եկամուտները։

Աղբյուրը՝ https://7days.ru/

 

Ջրային նապաստակի տարի Սև ջրային ճագարի տարի խմբագրի ընտրանի աստղագուշակ

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին